Կովկասը Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ «դիրքային պայքարում»
🇦🇲🇦🇲🇦🇲ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինը ունի իր հետ հանդիպման ցանկություն և այդ հանդիպումը կազմակերպելու աշխատանքը արդեն իրականացվում է: Թրամփը, իհարկե, ասել է, որ հանդիպումը կկայանա իր պաշտոնամուտից՝ հունվարի 20-ից հետո: Ըստ նրա՝ դրա ընթացքում կքննարկվի Ուկրաինայում կոնֆլիկտն ավարտելու հարցը: Թե հունվարի 20-ից հետո հատկապես, երբ կարող է կայանալ այդպիսի հանդիպում, Թրամփը գոնե առայժմ չի մանրամասնում:
Օրինակ, երբ 2021 թվականին նախագահի պաշտոնը ստանձնեց Ջո Բայդենը, նրա և Պուտինի միջև առաջին հանդիպումը կայացավ հունիսին՝ Շվեյցարիայում: Ե՞րբ կլինի Թրամփի ու Պուտինի հնարավոր հանդիպումը, դա էական հանգամանք է: Էական, թերևս, ոչ միայն ուկրաինական պատերազմի տեսանկյունից: Թրամփ-Պուտին հանդիպումը, թերևս, նշանակելու է քաղաքական նոր սակարկության մեկնարկ, կամ գուցե այսպես ասած տեսանելի մեկնարկ: Կասկածից վեր է, որ քննարկման սեղանին կլինի ոչ միայն Ուկրաինան:
Կարդալ ավելին 👈