Երևանի պերճախոս ակնարկը Թեհրանին 🇦🇲🇦🇲🇦🇲Երևանում ընդունելով Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններում առկա է մեկ երաշխիք, որն անսասան է. Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով: Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը բավականին հատկանշական է և թերևս արտացոլում է իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ պաշտոնական Երևանի խոսակցության տրամաբանությունը:
Հայաստանի և Իրանի բնական շահի սահմանումն իհարկե Փաշինյանը չի մանրամասնել, և այստեղ, անշուշտ, կարող են լինել ամենատարբեր կռահումներ կամ մեկնաբանություններ: Սակայն ինքնին ձևակերպումը՝ առավել ևս որպես անսասան երաշխիք, խիստ հատկանշական է ու պերճախոս:
Կարդալ ավելին 👈