Բաքուն դժգոհ է Փաշինյանի գրառումից. փակուղուց ելք կա՞, և ի՞նչ գնով
🇦🇲🇦🇲🇦🇲Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որ վերաբերում է խաղաղության բանաձևին, թե ինչպես է նա պատկերացնում խաղաղության հասցնելու պայմաններն ու ճանապարհը, արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: Նա հայտարարել է, որ Փաշինյանի խոսքերը չեն բավարարում Բաքվին և կրկնել Սահմանադրության փոփոխության պայմանը կամ պահանջը: Սա, իհարկե, այսպես ասած՝ համառոտ:
Ընդհանուր առմամբ, իրերի այդ դրությունը նոր չէ: Նոր չէ այն իմաստով, որ՝ թե Փաշինյանի մոտեցումները, թե դրանց բարձրաձայյնումը անբավարարար համարելու Բաքվի արձագանքը եղել են նաև նախորդ տարի: Մեծ հաշվով, բովանդակային առումով չի կատարվում ըստ էության որևէ նոր բան: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչ է կատարվում, թե տեղի է ունենում «նույն բանի» բարձրաձայնման որոշակի ինտենսիվացում և տոնայնության ուժգնացում՝ մասնավորապես Ադրբեջանում:
Կարդալ ավելին 👈