Թուրքիան «օսմանականացնում է» Մերձավոր Արևելքը 🇦🇲🇦🇲🇦🇲Հունվարի 6-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հյուրընկալել է հորդանանցի պաշտոնակից Այման ալ-Սադադիին: Կողմերը քննարկել են Սիրիայում Բաշար Ասադի վարչախմբի տապալումից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը: Արձանագրվել է, որ Թուրքիան և Հորդանանը սատարում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը և քաղաքական ինքնիշխանությանը, հանդես են գալիս բոլոր կողմերի ներգրավվածությամբ ինկլյուզիվ կառավարման համակարգի օգտին։
Բանակցությունների ավարտին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել արևմտյան երկրներին ուղղված հայտարարությամբ. «Եթե դուք տարածաշրջանում այլ նպատակներ եք հետապնդում, եթե ցանկանում եք ծառայել այլ քաղաքականության՝ ԻԼԻՊ-ն օգտագործելով որպես Քրդական բանվորական կուսակցությունն ուժեղացնելու առիթ, ապա դա անթույլատրելի է»:
Կարդալ ավելին 👈