Ո՞ւմ է խանգարում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
🇦🇲🇦🇲🇦🇲Tengrinews –ը թարգմանաբար ներկայացրել է «Ana tili» («Մայրենի լեզու») թերթին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ծավալուն հարցազրույցը, որից, երևի, արժե առանձնացնել երկու կարևոր հարցադրման մեկնաբանություն-պատասխանը: Հարցին՝ ո՞րն էր Ղազախստանի ներքաղաքական ճգնաժամի և զանգվածային անկարգությունների պատճառը, Տոկաևը պատասխանել է, որ այդ իրադարձություններին նախորդել է իշխանության վերադառնալու մտադրության մասին նախկին նախագահ Նազարբաևի հայտարարությունը:
Նա խոստովանել է, որ օրենքով ունենալով «Ելբասիի» (ազգի առաջնորդի) կարգավիճակ և զբաղեցնելով Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, Նուրսուլթան Նազարբաևը փաստացի երկիշխանություն էր հաստատել: Տոկաևը հիշել է, որ այս փուլում պետական պաշտոնյաները և քաղաքական գործիչները կատակում էին, որ Նազարբաևը ոչ թե թողել է պաշտոնը, այլ ունեցել է առաջխաղացում, քանի որ նրան է ենթարկվում նաև նախագահը:
Կարդալ ավելին 👈