Սխալն ինքնությունը չէ, այլ՝ քաղաքականությունը
🇦🇲🇦🇲🇦🇲Բանավեճը, կապված արցախյան կարգավորման գործընթացի հետ, ինքնին ավելորդ չէ: Խոսքը, իհարկե, այն բանավեճի մասին չէ, որ նախկին նախագահներին առաջարկում էր Նիկոլ Փաշինյանը: Խոսքը հանրային առողջ և բովանդակային դիսկուրս ենթադրող քննարկումների, ու այդ համատեքստում էլ բնականաբար հնարավոր բանավեճերի մասին է, որ կարող են տեղի ունենալ տարբեր հանրային ու նաև ոչ հանրային հարթակներում:
Ի վերջո, ապագա կառուցելու համար մշտապես անհրաժեշտ է գնահատել ու վերագնահատել անցյալը, անցած ճանապարհը, հասկանալու համար սխալները, վրիպումներն ու բացթողումները, ապագայում դրանք չկրկնելու համար: Իսկ արցախյան հարցի պարագայում խոսքը հայկական պետականության համար ողնաշարային հարցի մասին է: Ու չնայած Արցախի կորստին, այդ հարցը սոցիալ-հոգեբանական իմաստով շարունակում է առանցքային նշանակություն ունենալ հայկական պետականության համար: Ընդհանրապես, Հայաստանը տարածաշրջանում ուներ գործոն լինելու թերևս երկու հիմնական ռեսուրս` մեկը ժողովրդավարությունն ու արդիական արժեհամակարգը…
Կարդալ ավելին 👈