«Խաղաղության» և «դավաճանության» ամայի խաչմերո՞ւկ
🇦🇲🇦🇲🇦🇲2025 թվականի մեկնարկային խոշորագույն իրադարձությունը, մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնամուտը, կարող է դառնալ Իրանի նախագահ Մասուեդ Փեզեշքիանի այցը Մոսկվա, որի ընթացքում հնարավոր է ստորագրվի ռուս-իրանական ռազմավարական համապարփակ պայմանագիրը: Համենայն դեպս, այդ մասին արդեն ազդարարում են իրանական պաշտոնական աղբյուրները: Եթե այդ պայմանագիրը ստորագրվի, ապա դա կլինի աշխարհակարգային վերափոխումների համատեքստում իրապես խոշորագույն իրադարձություններից մեկը:
Անշուշտ, ամենևին ոչ միակը: 2025 թվականն այդ առումով կարող է նշանավորվել այլ հանգրվանային իրադարձություններով, այդ թվում՝ պայմանավորված նաև ԱՄՆ նախագահ Թրամփի պաշտոնամուտով, միջազգային հարցերին Թրամփի վերաբերմունքի համատեքստում: Այդ իմաստով, մեզանում կա որոշակի մտայնություն, որ Թրամփի պաշտոնամուտը նշանակելու է ինչ-որ բանի ավարտ և համաշխարհային փոթորկի որոշակի հանդարտեցում: Գործնականում, սակայն, համաշխարհային վերափոխումները ընդամենը մտնելու են, կամ արդեն իսկ մտել են մի նոր շրջապտույտի փուլ:
Կարդալ ավելին 👈