Հայ-իրանական սահմանի աշխարհաքաղաքական վերափոխում
🇦🇲🇦🇲🇦🇲Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայ-իրանական սահմանի անձնագարային անցակետում դեկտեմբերի 30-ից ծառայություն են իրականացնում Հայաստանի սահմանապահ ծառայության աշխատակիցները: Մինչ այդ, 1992 թվականից ի վեր, հայ-ռուսական միջպետական պայմանագրի համաձայն ծառայություն իրականացրել են ռուս սահմանապահները: Նիկոլ Փաշինյանը նրանց շնորհակալություն է հայտնում այդ տարիների ծառայության համար և հաջողություն մաղթում անձնագրային կետում ծառայությունն ամբողջությամբ ստանձնող հայ սահմանապահներին:
Անձնագրային կետի վերաբերյալ այդ համաձայնությունը կայացվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում: Դրա մասին հայտարարվեց հանդիպումից հետո: Հայտարարվեց նաև, որ հայ-իրանական սահմանի մնացյալ հատվածներում սահմանապահ ծառայությունը կիրականացվի համատեղ՝ հայկական և ռուսական ծառայությունների աշխատակիցների մասնակցությամբ: Ըստ էության, սահմանային փոփոխությունները լոկ տեխնիկական չեն:
Կարդալ ավելին 👈