Խաղաղության միջոցը «պատերազմի կոնյուկտուրան» չանտեսելն է
🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ կան շատ երկրներ, որոնք կարող են դառնալ ուկրաինական կարգավորման բանակցային հարթակ: Պեսկովն այդպես է արձագանքել հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում Սլովակիայի վարչապետի հայտարարությանը, որը հայտնել էր ուկրաինական կարգավորման համար բանակցային հարթակ տրամադրելու պատրաստակամություն: Պեսկովը հայտարարել է, որ կան մի շարք երկրներ, որոնք կարող են լինել այդպիսին, որոնք շփումներ ունեն թե Կիևի, թե Մոսկվայի հետ: Նա չի թվել անուններ՝ ասելով, որ կարևորը բանակցային ուղի դուրս գալն է, ինչի խոչընդոտ նա համարում է Կիևին:
Ուկրաինական պատերազմը բանակցային ուղի դուրս կգա, թե ոչ, պատկերը հարաբերական է, թեև, կարծես թե, բոլորն են խոսում 2025 թվականին դադարի հասնելու հնարավորության մասին: Բայց խոսակցությունները, իհարկե, ոչինչ են, որովհետև այստեղ խնդիրը ցանկությունների դաշտում չէ, այլ շահերի: Իսկ շահառուները շատ են ու նաև տարբեր են շահերը:
Կարդալ ավելին 👈