Անկարան շտապում է Բաքվին օգնությա՞ն
🇦🇲🇦🇲🇦🇲Տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույց, որի ընթացքում, ըստ հաղորդագրության, Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են միջազգային ու ռեգիոնալ անվտանգության հարցեր, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Սիրիայում, ինչպես նաև աղետի ենթարկված ադրբեջանական օդանավի հետ կապված հարցեր: Օդանավի աղետից հետո Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Դրանից հետո արտգործնախարարների հեռախոսազրույցը հուշում է, որ բացի «սոլիդարության» ակտից, Անկարան Բաքվի հետ քննարկում է նաև որոշակի քայլերի հետ կապված հարցեր: Ադրբեջանական օդանավի աղետը մարդկային ողբերգություն լինելով, կարծես թե դառնում է նաև քաղաքական «գործընթաց», որում սկսել են բախվել էական շահեր, հետապնդվել ընդհուպ աշխարհաքաղաքական նպատակներ: Զարմանալի չէ, որ Թուրքիան ձգտում է լինել այդ «գործընթացում», որտեղ կարող են կայացվել ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններ:
Կարդալ ավելին 👈