Դերբենտն «ադրբեջանական քաղա՞ք է». Հայաստանի մարտահրավերն ավելի է առարկայանում
🇦🇲🇦🇲🇦🇲Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Երևանը չի ակտուալացնում Ադրբեջանի սահմանադրությամբ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների թեման: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ թեև Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը 1919 թվականին Անտանտի երկրներին ներկայացրել է մի քարտեզ, որով հավակնում է ՀՀ ներկայիս տարածքի գրեթե վաթսուն տոկոսին, բայց պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկի համաձայն՝ կողմերը չեն կարող ազգային օրենսդրության պատճառաբանությամբ չկատարել ստանձնած պարտավորությունները:
Ինչպես ասում են՝ պարդոն: Ցանկացած երկիր միջազգային պայմանագիր է ստորագրում, եթե այն չի հակասում իր սահմանադրությանը: Այս իմաստով Փաշինյանի բերած հիմնավորումը եթե բարի ցանկություն չէ, ուրեմն գործ ունենք իրավական ծուղակի հետ: Ադրբեջանը կարող է ստորագրել պայմանագիր, որով Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, բայց հետո մեկնաբանել, որ դա ուժ ունի այնքանով, որքանով չի հակասում իր սահմանադրությանը:
Կարդալ ավելին 👈