Ալիևը Պուտինից «ապահարզան կխնդրի՞»
🇦🇲🇦🇲🇦🇲Դեկտեմբերի 26-ին Ղազախստանի Ակթաու քաղաքում կազմակերպվել է մեկ օր առաջ օդանավի աղետի հետևանքով զոհվածների հիշատակի հարգման արարողություն: Առերևույթ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Չնայած հարաբերությունների լարվածությանը, նույն օրը Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունն իջեցրել է պետական և Եվրամիության դրոշները՝ ի նշան հայտարարված սգո հանդեպ հարգանքի և ադրբեջանական ժողովրդի հետ համերաշխության: Բայց Ղազախստանում աղետի զոհերի հիշատակը յուրովի են հարգել: Ադրբեջանին պատկանող «Զարիֆա Ալիևա» լաստանավից Կասպից ծով ծաղկեպսակ է իջեցվել: Այդպես որպես կանոն վարվում են, երբ հիշատակում են ծովում անշիրիմ մնացածներին:
Ղազախական արարողակարգը, գուցե, ուշադրության չարժանանար, եթե Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանման սեփական վարկածը չհրապարակեր: Ըստ այդմ` օդանավը խոցել է ռուսական «Պանցիր» հակաօդային պաշտպանության «երկիր-օդ» հրթիռը, իսկ նրա վթարային վայրէջի վայր է սահմանվել Ակթաուի օդանավակայնը, քանի որ հաշվարկվել է, որ…
Կարդալ ավելին 👈