Ադրբեջանական օդանավի աղետից հետո ի՞նչ է ակնարկում Իսրայելը
🇦🇲🇦🇲🇦🇲Իսրայելի ազգային ավիափոխադրող El Al ընկերությունը ադրբեջանական ավիաուղիների՝ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացրած օդանավի աղետից հետո մեկ շաբաթով դադարեցրել է թռիչքները դեպի Ռուսաստան: Իսրայելական հեռուստատեսությունը հայտնել է, որ հաջորդ շարբաթ կիրականացվի իրավիճակի նոր գնահատում, որից հետո կկայացվի թռիչքները վերսկսելու վերաբերյալ որոշումը: Իսրայելի այդ արձագանքը բավականին հատկանշական է, մասնավորապես այն գնահատականների ֆոնին, որ ադրբեջանական օդանավը հնարավոր է վնասվել է ռուսական ՀՕՊ գործողության հետևանքով, որ Չեչնիայում գործի է դրվել ուկրաինական անօդաչուների դեմ պայքարի համար:
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, օդանավը վնասվել է հրթիռի մոտ պայթյունից, ինչից հետո վնասված վիճակում թռչել է դեպի Ակտայ, քանի որ ռուսական օդանավակայաններում թույլ չեն տվել կատարել վայրէջք: Այդ տեղեկություններն անանուն աղբյուրներով հղումներ են, պաշտոնապես դեռևս չի շրջանառվում որևէ վարկած:
Կարդալ ավելին 👈