Ինչի՞ց են խուսափում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
🇦🇲🇦🇲🇦🇲«Օպտիմալ ճանապարհը Մինսկի խմբի լուծարման Երևանի և Բաքվի համատեղ առաջարկն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ի պատասխան ճեպազրույցի ընթացքում այդ թեմայի վերաբերյալ հարցի: Զախարովան, ըստ էության, կրկնում է այն, ինչ Երևանին առաջարկում է Բաքուն: Երևանն այդ առաջարկին արձագանքել է բազմիմաստ: «Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը:
Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ` այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ», իր վերջին հարցազրույցում, որը Իլհամ Ալիևի հարցազրույցի պատասխանն էր, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Եթե փորձենք «թարգմանել» բազմիմաստ հայտարարությունը, ապա բանաձևը, որով մոտենում է Երևանը հարցին, կարծես թե հետևյալն է՝ կոնֆլիկտով զբաղվող խումբ…
Կարդալ ավելին 👈