Ի՞նչ է պայմանավորվել Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում
🇦🇲🇦🇲🇦🇲Ֆրանսիա այց կատարած Հայաստանի պաշտպանության նախարար Պապիկյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյուի հետ և քննարկել երկկողմ պաշտպանական գործակցությունը: «Սուրեն Պապիկյանը կարևորել է ինչպես Սեբաստիան Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները»,- ասվում է հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ:
Այս ձևակերպումը հուշում է, որ հայկական կողմը ունի Ֆրանսիայի հետ պաշտպանական գործակցության նոր ակնկալիք և գուցե համարում է, որ առկա մակարդակն իր ողջունելիությամբ հանդերձ, այդուհանդերձ, բավարար չէ մարտահրավերների ու ռիսկերի այն միջավայրի և դինամիկայի պայմաններում, որ կա Հայաստանի անվտանգության համակարգի առումով:
Կարդալ ավելին 👈