Ինչ է կատարվում Հայաստանի իշխանության հետնաբեմում
🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանում հերթական ներիշխանական «դրաման» է, կամ ավելի շուտ՝ տրագիկոմեդիան: ՔՊ կուսակցության ու խմբակցության անդամ պատգամավոր Հակոբ Ասլանյանն առավոտյան հայտարարում է, որ Հովիկ Աղազարյանի հանդեպ կուսակցության անարդար վերաբերմունքի պատճառով մեկ ամսով կասեցնում է անդամությունը խմբակցությանը: Հետո հայտարարում է, որ փոշմանել է:
Ընդ որում՝ այդ ընթացքում հայտնվում է ԲՏԱ նախարար Միքայել Հայրապետյանի հետ հաղորդակցության ինչ-որ սկրինշոտ, որտեղ երևում է, որ Ասլանյանին մատուցում են «փոշմանելու» մասին հայտարարության տեքստը: Իսկ երեկոյան արդեն խմբակցությանն անդամությունը կասեցնելու որոշման համար փոշմանած Հակոբ Ասլանյանին հեռացնում են խմբակցությունից՝ արդեն խմբակցության որոշմամբ: Սա այլ բան չէ, քան տրագիկոմեդիա, որովհետև այն, ինչ կատարվում է, ըստ էության, ծիծաղելի է, զավեշտալի:
Կարդալ ավելին 👈