🇪🇺🇪🇺🇪🇺Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՀ-ի նոր կազմն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրոպական միության մի մասը: Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է ֆոն դեր Լայենը՝ նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստում ԵՀ-ի անդամության թեկնածուներին ներկայացնելով վերջնական հաստատման համար։
Կարդալ ավելին 👈