‼️‼️‼️Պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր շղթայում ներգրավված անձանցից երկուսի ինքնությունը:
Ինչպես տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի 62-ամյա բնակիչը 2024 թվականի հոկտեմբերի 29-ին ժամը 06։30-ի սահմաններում իր կողմից վարվող «HONDA ACCORD» մակնիշի ավտոմեքենայով հայ-իրանական սահմանի մոտից վերցրել է ԻԻՀ կողմից փշալարային ցանցի վրայով ՀՀ տարածք նետված 4 փաթեթ «Մարիխուանա» և 10.55 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք պահել է իր կողմից վարվող ավտոմեքենայի բեռնախցիկում և ապօրինի իրացնելու նպատակով տեղափոխել:
Կարդալ ավելին 👈