Էրդողանի «վրիժառությունը»
🇦🇲🇦🇲🇦🇲Վլադիմիր Պուտինի Բաքու այցից մեկ օր առաջ Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Էրդողան-Ալիեւ հեռախոսազրույց: Ակնկալվում էր, որ բանակցություններից հետո Իլհամ Ալիեւը կկապվի «թանկագին ավագ եղբոր» հետ: Էրդողան-Ալիեւի, ինչպես նաեւ Ֆիդան-Բայրամով շփումների մասին որեւէ տեղեկություն առ այս պահը չկա:
Օգոստոսի 15-ին Անկարայում գումարվել է թուրք-իրաքյան Անվտանգության բարձր խորհրդի նիստ, որին մասնակցել են երկու երկրների պաշտպանության, արտաքին գործերի նախարարները եւ հետախուզական ծառայությունների ղեկավարները: Թուրքիան հասել է նրան, որ Իրաքը Քրդական բանվորական կուսակցությունը ճանաչել է «ահաբեկչական կազմակերպություն» եւ արտոնել է իր տարածքում թուրքական բանակի եւ հատուկ ծառայությունների գործունեությունը:
Կարդալ ավելին 👈