Ո՞րն է Բաքվի նոր սադրիչ ապատեղեկատվության նպատակը🇦🇲🇦🇲🇦🇲Ադրբեջանը երկրորդ անգամ հայտնում է, թե իբր Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նախիջեւանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա: Նախ Բաքուն այդ մասին հայտարարել էր նախօրեին երեկոյան, ինչը հերքել էր Հայաստանի ՊՆ-ն, հայտնելով, որ դա ապատեղեկատվություն է:
Սակայն, առավոտյան Ադրբեջանը դարձյալ տարածել է տեղեկություն, թե հայկական ուժերը գիշերը 3.20-ի սահմանում իբր դարձյալ կրակել են Նախիջեւանի դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի տեղեկատվական այդ ձեռագիրը բոլորովին նոր չէ, եւ մշտապես հարցն այն է, թե ինչն է լինում դրա նպատակը, ի՞նչ նպատակով է Բաքուն դիմում հրադադարի խախտման ապատեղեկատվության, ի՞նչ հարց փորձում լուծել Ադրբեջանը որեւէ անգամ, երբ ձեռնմուխ է լինում հրադադարի խախտման մասին ապատեղեկատվության: Հերքելով Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը, Հայաստանը հերթական անգամ հիշեցրել է հրադադարի խախտման համատեղ քննական մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկը, որն արդեն ամիսներ է, ինչ բարձրաձայնել է…
Կարդալ ավելին 👈