Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ տարածքների ավելի ճշգրիտ քարտեզներ, հայտարարել է Ալիեւի օգնական Ամիրբեկովը, ասելով, թե մինչեւ այս փոխանցված քարտեզները չեն պարունակում բավարար տվյալներ: Ադրբեջանը 44-օրյա պատերազմի հետեւանքով իր օկուպացրած տարածքներում իրականացնում է հերթական այսպես ասած հակաականային միջազգային համաժողովը: Ամիրբեկովը խոսել է այդ շրջանակում, բայց ըստ էության արտահայտել Հայաստան-Ադրբեջան այսպես ասած խաղաղության գործընթացի շրջանակում Ադրբեջանի ապակառուցողականության հերթական վկայությունը: Բաքուն նշում է, որ «ավելի ճշգրիտ» քարտեզները կարտահայտեն փոխադարձ վստահության պատրաստակամություն: Կարդալ ավելին👈
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Կարդալ ավելին👈
🇦🇲🇦🇲🇦🇲Որպես Դաշնակից միշտ պատրաստ ենք թիկունք լինել, ելնելով Երեւանի պահանջմունքներից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Հայաստանի հյուսիսային մարզերում տարերային աղետի հետեւանքների մասին հարցին: Զախարովայի խոսքը ստուգելու թերեւս պատեհ առիթը կլինի այն, ինչի մասին օրինակ մայիսի 30-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ ռուսական կողմի հետ Երեւանը քննարկել է աղետի հետեւանքով փլուզված երկաթուղային հատվածների վերականգնման հարցը եւ ռուսական կողմը հայտնել է, որ հնարավորինս արագ կիրականացնի երկաթուղու վերականգնման աշխատանքները: Կարդալ ավելին👈
🇦🇲🇦🇲🇦🇲Այն պահին, երբ Հայաստանն ազատվի օտար ուժերի եւ սփյուռքի ստրկությունից, էլ ավելի կմոտենա խաղաղությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թուրքիայի նապագահի այս հայտարարությունը հուշում է, թե Անկարան ինչպես է վերաբերում Հայաստանին: Որովհետեւմ հարեւան երկրի հանդեպ հարգանքի պարագայում, որեւէ պետության առաջնորդ չի ասի, թե այդ երկիրը գտնվում է օտար ուժերի եւ առավել եւս արտերկրի իր հայրենակիցների ստրկության ներքո: Մինչդեռ, Թուրքիայի նախագահը հայտարարում է այդ մասին, սահմանելով նաեւ, որ այդ դեպքում միայն Հայաստանը «էլ ավելի կմոտենա խաղաղությանը»: Կարդալ ավելին👈