🗞🗞🗞«Հրապարակ» թերթը գրում է. \«Անցնող շաբաթվա ԱԺ աշխատանքներից հետո ՔՊ որոշ շրջանակներ քննարկում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հախուռն պահվածքը։ Միրզոյանն ընդդիմադիր պատգամավորների քննադատական սուր ելույթների ժամանակ ազատություն է տվել էմոցիաներին՝ իր պարտքը համարելով ժեստերով, ձեռքի շարժումներով արձագանքել ելույթներին: Կարդալ ավելին👈
Մոսկվան ու Թեհրանը կդնե՞ն Ադրբեջանի հարցը ‼️Իրանը ձգտում է մերձենալ ԵԱՏՄ հետ եւ ստանալ դիտորդ երկրի կարգավիճակ, միջազգային համաժողովում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Ղասեմ Ջալալին: Նա ասել է, որ ավելի երկար հեռանկարում Իրանը շարժվելու է ԵԱՏՄ հետ հարաբերությունը ավելի խորացնելու ուղղությամբ, ինչը թերեւս նշանակում է անդամության ձգտում: Իրանի դեսպանի այդ հայտարությունը հնչում է մայիսին կայանալիք ԵԱՏՄ Վեհաժողովին ընդառաջ, որը նվիրված կլինի կազմակերպության տասնամյակին: Կարդալ ավելին👈
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 11-ին, ժամը 19:12-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակ է:
ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդը հայտարարել է, որ առաջնորդների որդիների սպանությունը խմբավորմանը կդարձնի «ավելի անսասան իրենց սկզբունքներում և հողին նվիրվածությամբ»: «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի երեք որդին սպանվել են Գազայում Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Սպանություն, որը սպառնում է բարդացնել ընթացիկ բանակցությունները, որոնք ուղղված են հրադադարի ապահովմանը և պատանդների գործարքներին: Կարդալ ավելին👈