🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան և արաբական մյուս երկրները «պատրաստ են ամբողջությամբ ճանաչել Իսրայելը»: Նա կրկնել է Իսրայելի համար «Գազայի ազատագրումից հետո գործողությունների ծրագրի» կոչերը, ներառյալ «երկու պետությունների համակեցության հիման վրա լուծման անցումը»: Բայդենը շարունակում է Իսրայելին հրապարակայնորեն կոչ անել ակտիվացնել Գազայում Պաղեստինյան քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ջանքերը:
🇧🇾🇧🇾🇧🇾Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ։ Մինչև մարտի 25-ը ԱԹՍ սարքերի սեփականատերերը պետք է վաճառեին դրանք կամ անհատույց փոխանցեին «Բելաերոնավիգացիա»-ին, բելառուսական Կարմիր Խաչին, «Թևեր» կամավորական կազմակերպությանը։ Արգելքը չի տարածվում այն կազմակերպությունների և անհատ ձեռներեցների վրա, որոնք անօդաչու թռչող սարքեր են տեղադրել ավիացիայի դեպարտամենտում պետական հաշվառման համար:
Ուկրաինան պատրաստ չէ պաշտպանության ռուսական լայնածավալ հարձակման դեպքում։ Այժմ Ուկրաինայի ԶՈւ-ին հաջողվել է միայն կայունացնել իրավիճակը, սակայն բանակի համար դժվար է պայքարել ՌԴ դեմ՝ հրետանու պակասի պատճառով, որը գրեթե սպառվել է։ Վոլոդիմիր Զելենսկի
🇺🇦🇺🇦🇺🇦Ուկրաինայի ՊՆ հատախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը նախապես իմացել է իր տարածքում ահաբեկչական գործողության նախապատրաստման մասին: «Առնվազն 2024 թվականի փետրվարի 15-ից ՌԴ-ն գիտեր նախապատրաստման մասին։ Ես ձեզ ավելին ասեմ․ այդ տեղեկությունն անցել է Սիրիայում խմբավորման հետախուզական վարչության միջոցով։ Այնտեղից գնաց Մոսկվա: Եվ թող հեքիաթներ չպատմեն, որ տարօրինակ կերպով ամեն ինչ նյութականացավ ոչ մի տեղից», – ասել է նա ռազմավարական հաղորդակցությունների երրորդ միջազգային համաժողովում։
Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաև` Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի։