«Կրոկուսում» տեղի ունեցածի առաջին րոպեներին Պուտինին հայտնել են, որ կրակոցներ են սկսվել, ասել է Պեսկովը։
Նախագահը բոլոր համապատասխան ծառայությունների միջոցով մշտապես տեղեկատվություն է ստանում կատարվածի և ձեռնարկվող միջոցառումների մասին և տվել է բոլոր անհրաժեշտ հանձնարարականները, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։