🇦🇲🇦🇲🇦🇲2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։ Կարդալ ավելին👈
🇫🇷🇩🇪Ըստ Politico-ի` Մակրոնն ու Շոլցը գժտվել են Ուկրաինայի օգնության հարցով: Էմանուել Մակրոնի «կրակոտ» ու պատերազմատենչ հայտարարությունները նյարդայնացրել են պաշտոնական Բեռլինին։
🗞🗞🗞«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ՝ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի քվեարկության ժամանակ, ուշագրավ դեպք է եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը չի իմացել, որ ՔՊ-ն բոյկոտել է ու չպետք է մասնակցի թեկնածուի քվեարկությանը, ու գնացել է քվեարկության վայրը, սակայն նրան հետ են կանչել՝ ասելով, որ որոշում կա չմասնակցելու քվեարկությանը, ու նա լքել է քվեարկության վայրը։ Կարդալ ավելին👈
🇩🇪🇩🇪🇩🇪Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բարբոքի հետ։ Նախարարները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։