🇦🇲🇪🇺🇦🇿APA-ի տվյալներով, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել առաջիկայում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու մասին: Հանձնարարություն է տրվել շարունակել սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների բանակցությունները:
🇦🇲🇦🇲🇦🇲Հանրապետության տարածքում փետրվարի 17-20-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Կարդալ ավելին👈
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վաղը՝ փետրվարի 17-ին չեն աշխատի տեխնիկական վերազինման աշխատանքներ իրականացնելու նկատառումներով։ Այս մասին տեղեկացնում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Ֆեյսբուք»-ի էջը։
Փետրվարի 14-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում:
Փետրվարի 14-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում: