Category: 1in.am

  • Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերից մեկը փորձել է հարձակվել Կրասնոդ…

    Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերից մեկը փորձել է հարձակվել Կրասնոդարի երկրամասում գտնվող Իլսկի նավթավերամշակման գործարանի վրա, երկրորդ ԱԹՍ–իբեկորներն ընկել են Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի տարածքում:

  • «Որոշ ժամանակ հետո անձնագրերի շտեմարանը կդառնա բնակչության շտեմարան». վարչապետՎա…

    «Որոշ ժամանակ հետո անձնագրերի շտեմարանը կդառնա բնակչության շտեմարան». վարչապետ

    🇦🇲🇦🇲🇦🇲Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելու վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը։
    Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:
    Զեկուցվել է, որ 2022 թ.-ի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ներքին գործերի նախարարություն ձևավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ միգրացիոն գործընթացների կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ ներքին գործերի նախարարությանը, իսկ 2022 թ. դեկտեմբերի 16-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միգրացիոն ծառայությունն անվանափոխվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության:
    Միաժամանակ, Կառավարության 2023 թ. հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ 17-Ա որոշման համաձայն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սահմանվել է՝ որպես Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին:
    Կառուցվածքային բարեփոխումների նպատակը միգրացիոն շղթայի միասնական և արդյունավետ կառավարումն է, սոցիալական գործառույթների փոխանցումը (նոր ճանաչված փախստականների ինտեգրում, ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրում) ՀՀ ԱՍՀՆ, փոխադրումը ՆԳՆ կազմ՝ հաշվի առնելով ծառայությունների և գործընթացների անվտանգային բաղադրիչը, ինչպես նաև ուժային տրամաբանությունից անցում կատարելը դեպի քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցում։
    Հաստատվել է նաև ՄՔԾ նոր կառուցվածքն ու կանոնադրությունը։ Ծառայության կառուցվածքը ներառում է 6 վարչություններ և 47 տարածքային ստորաբաժանումներ։ Օպտիմալացման արդյունքում 63 տարածքային ստորաբաժանումները կդառնան 47:
    Նշվել է, որ կառուցվածքային բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածելու Ծառայության տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլ Ծառայության գործառույթների տիրույթում այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։ Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին և օտարերկրացիներին ծառայություններից ավելի ճկուն տարբերակով օգտվելու և վերացնելու նշված դիմումները ներկայացնելու համար պարտադիր Երևանի գլխամասային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը։ Այս մոտեցումը հնարավորություն կտա նաև թոթափելու ծանրաբեռնված հերթերը, որոնք թեպետ էլեկտրոնային եղանակով են ամրագրվում, սակայն ձգվում են ամիսներ։
    Օպտիմալացման հիմքում դրվել են մի շարք չափորոշիչներ՝ տարածքային ստորաբաժանումների բաշխվածությունը, աշխարհագրությունը, սպասարկման ծածկույթը՝ ըստ բնակչության թվի, կառավարման արդյունավետությունը:

  • Հայաստանը կրկին մարդասիրական օգնություն է տրամադրել Ուկրաինային և հայտարարել՝ հա…

    Հայաստանը կրկին մարդասիրական օգնություն է տրամադրել Ուկրաինային և հայտարարել՝ հաջորդի մասին:
    📌Ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։

  • ՔՊ-ականները «բացել են» ԲԴԽ անդամի հնդկական սերիալը հիշեցնող կենսագրության թնջուկ…

    ՔՊ-ականները «բացել են» ԲԴԽ անդամի հնդկական սերիալը հիշեցնող կենսագրության թնջուկը. «Հրապարակ»

    🗞🗞🗞«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ անդամի պաշտոնում վանաձորցի փաստաբան Կարեն Թումանյանին ընտրելուց առաջ երեկ ՔՊ խմբակցությունում թեժ քննարկում է եղել՝ ԱԺ նիստերի մեծ ընդմիջմանը, որը մոտ 1 ժամ է տեւել։ Մոտ 2 տասնյակ պատգամավոր է ելույթ ունեցել՝ փորձելով բացել թեկնածուի կենսագրության թնջուկը եւ հասկանալ, թե ի վերջո ինչպես է նա ազատվել զինծառայությունից։
    Մինչ այդ հրապարակումներ եղան, որ թեկնածուն 1994-ին ազատվել է` 2 երեխա ունենալու հիմքով, այնինչ Թումանյանը շեշտեց, որ ամուսնացել է 2021-ին: Նա խուսափողական պատասխաններ է տվել ընդդիմադիրների հարցերին:
    ՔՊ խմբակցության փակ նիստում այս բոլոր հարցերը տրվել են, սակայն դրանց պատասխանել է ոչ թե անձամբ թեկնածուն, այլ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա փոխանցել է, որ ինքը զրուցել է Թումանյանի հետ եւ կարող է ասել, որ նա ընտանեկան հիմքով չի ազատվել ծառայությունից, այլ 27 տարեկանում առողջական ինչ-ինչ խնդիրներ է ունեցել։
    Ապա հնդկական սերիալի մոտիվներով մի սրտաճմլիկ պատմություն է արել, թե Թումանյանը մեծացրել է սեփական քրոջն ու եղբորը` վաղ տարիքից հայրն ու մայրը բաժանվել են, մայրը երկար տարիներ անկողնային հիվանդ է եղել, մանկահասակ քույրն ու եղբայրը նրա հոգածությանն են մնացել, եւ հենց այդ երեխաների փաստն է իբր տեղ գտել նրա կենսագրության մեջ՝ թյուրիմացության տեղիք տալով, թե 94-ին 2 երեխա է ունեցել։
    Որոշ պատգամավորներ անգամ հուզվել են ու կոչ արել գործընկերներին` ընդառաջել, կողմ քվեարկել, հատկապես որ Թումանյանը 3 անգամ դիմել է տարբեր պաշտոնների համար, բայց մերժվել է: Եվ ՔՊ-ն 69 կողմով նրան ընտրեց»:
    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    ՔՊ-ականները «բացել են» ԲԴԽ անդամի հնդկական սերիալը հիշեցնող կենսագրության թնջուկը. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ անդամի պաշտոնում վանաձորցի փաստաբան Կարեն Թումանյանին ընտրելուց առաջ երեկ ՔՊ խմբակցությունում թեժ քննարկում է եղել՝ …

  • Հիվանդանոց տեղափոխվածի հարազատները խուլիգանության համար ձերբակալվել ենՓետրվարի 7…

    Հիվանդանոց տեղափոխվածի հարազատները խուլիգանության համար ձերբակալվել են

    ‼️Փետրվարի 7-ի ժամը 20.25-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Միքայելյան» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատները կոտրում են հիվանդանոցի գույքը, իսկ անվտանգության աշխատակիցը վիճաբանության ժամանակ ստացել է վնասվածք:
    Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 20.10-ին «ալկահոլային խմածություն և կոմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 26-ամյա մի երիտասարդ, որի երեք հարազատները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հայհոյանքներ հնչեցնելով, հարվածներ են հասցրել հիվանդանոցի հերթապահ բժշկին և անվտանգության երկու աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
    Երևանի՝ 28-ամյա, Ծաղկունք գյուղի՝ 38-ամյա և Նորակերտ գյուղի՝ 28-ամյա բնակիչները ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
    Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

    Հիվանդանոց տեղափոխվածի հարազատները խուլիգանության համար ձերբակալվել են

    Փետրվարի 7-ի ժամը 20.25-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Միքայելյան» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատները կոտրում են հիվանդանոցի …

  • ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել…

    ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է ռազմական շփման գծից 4 կմ հեռավորությամբ գտնվող Նորաբակ գյուղ: Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
    📌«Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը:
    📌Առաքելությունը շոշափելի ապացույցն է այն բանի, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»,- ասված է գրառման մեջ։