Category: 1in.am

  • Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական կապերի ոլորտում առկա է մեծ չիրացված ներուժ…

    🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական կապերի ոլորտում առկա է մեծ չիրացված ներուժ։ Ինչպես տեղեկացնում է Այդ մասին հնդկական WION լրատվամիջոցի հետ զրույցի ընթացքում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
    «Մեր համագործակցությունն այլ ոլորտներում շատ ավելի առաջ է, և մենք պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի տնտեսական և առևտրային ներուժն իրականացվի ավելի արդյունավետ կերպով։ Եվ այստեղ մենք կրկին պետք է խոսենք լոգիստիկայի, աշխարհագրական հեռավորության մասին, բայց նաև գիտակցում ենք, որ դեռ տնային աշխատանք կա անելու այս ուղղությամբ»,-ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
    Կարդալ ավելին 👈

  • Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման…

    🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը: Հնդկական WION պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
    «Եթե մեզ հաջողվի նախևառաջ ավարտին հասցնել պայմանագրի մշակումը, իսկ այնուհետև ստորագրել այն, ապա դա կլինի խաղաղության և կայունության ամենաուժեղ հենասյուներից մեկը Հարավային Կովկասում։ Եվ սա գալիս է նաև լրացնելու այն մյուս քայլերը, բանակցությունները և համաձայնությունները, որոնք մենք արդեն ունենք Ադրբեջանի հետ: Օրինակ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ մեզ հաջողվեց ստորագրել և այնուհետև վավերացնել երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացով զբաղվող սահմանային հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը նշված լրատվամիջոցին տված հարցազրույցում:
    Կարդալ ավելին 👈

  • Եթե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականացվի, այն շահավետ կլինի բազմաթիվ միջա…

    🇦🇲🇦🇲🇦🇲Եթե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականացվի, այն շահավետ կլինի բազմաթիվ միջազգային դերակատարների համար։ Ինչպես տեղեկացնում է Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը WION լրատվամիջոցին տված հարցազրույցում։
    «Ինչպես ցանկացած այլ երկիր, Հայաստանը նույնպես անում է առավելագույնը՝ ունենալու կամ խթանելու իր լոգիստիկ ուղիները՝ դառնալու համաշխարհային տարանցիկ ճանապարհների մաս։ Եվ այս առումով նոր հնարավորությունների ուսումնասիրությունը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Ավելին, մենք հանդես ենք եկել մեր սեփական նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով», որը, նախ և առաջ, նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր տրանսպորտային և տարանցիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը, բայց նաև այս նախաձեռնությունը դուրս է գալիս Հարավային Կովկասի շրջանակներից, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրա իրականացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի երեք երկրների վրա։ Ուստի, մենք հետաքրքրված ենք նոր տարանցիկ ուղիների ուսումնասիրությամբ՝ ներառյալ նավահանգիստները, երկաթուղիները…
    Կարդալ ավելին 👈

  • Պուտինը միտումնավոր անիրատեսական պահանջներ է ներկայացնում Ուկրաինային՝ իմանալով,…

    🇷🇺🇷🇺🇷🇺Պուտինը միտումնավոր անիրատեսական պահանջներ է ներկայացնում Ուկրաինային՝ իմանալով, որ Կիևը չի ընդունի դրանք. գրում է Bloomberg-ը։
    Լրատվամիջոցը, վկայակոչելով արևմտյան անվտանգության ծառայություններին, նշում է՝ Պուտինը միտումնավոր առաջարկում է մաքսիմալիստական ​​պայմաններ, որոնք անընդունելի են Ուկրաինայի և Եվրոպայի համար՝ օգտագործելով դրանք որպես մարտավարական քայլ պատերազմի ավարտի բանակցություններից առաջ:
    Կարդալ ավելին 👈

  • Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողությունները արդիականաց…

    🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողությունները արդիականացնելն է, պաշտպանական համակարգը որպես ամբողջություն արդիականացնելը, և ոչ միայն Հնդկաստանից, այլև այլ տեղերից ներկրված սարքավորումները միտված են ավելի լավ պաշտպանական կարողություններով ավելի լավ բանակի ունենալուն: Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ: Այդ մասին WION լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
    «Ակնհայտ է, որ պաշտպանությունն այն ուղղություններից, այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, և ես ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա: Բայց ես կցանկանայի նշել, որ այս համագործակցությունը և, մասնավորապես, Հնդկաստանում արտադրված որոշ հատուկ սարքավորումների ձեռք բերումը Հայաստանի կողմից նախատեսված չէ օգտագործվելու կամ, այնուամենայնիվ, որևէ այլ իմաստով, այն ուղղված չէ որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
    Կարդալ ավելին 👈

  • Ինչպես պայմանավորվել մի դերակատարի հետ, ով չի կատարում իր վրա վերցրած պարտավորու…

    Ինչպես պայմանավորվել մի դերակատարի հետ, ով չի կատարում իր վրա վերցրած պարտավորությունները
    📌ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

  • Պեսկովը պեսիմիստ էՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խորհուրդ …

    Պեսկովը պեսիմիստ է

    🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խորհուրդ է տվել Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգների հանրապետական վարչակազմի դիրքորոշմանը «վարդագույն ակնոցներով չնայել»: Ըստ Կրեմլի պաշտոնական խոսնակի՝ իհարկե, միշտ կարելի է սպասել ամենալավին, բայց պետք է պատրաստ լինել նաև վատթարին: Նա ոչ արդյունավետ է որակել ակնկալիքները, որ ահա Թրամփը կասեցրել է կամ կկասեցնի օգնությունը, Մասկը հետախուզական տեղեկությունների չի փոխանցի Ուկրաինային, և մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Պեսկովը, ընդսմին, ամփոփել է, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի պաշտպանելու իր ազգային շահերը:
    Անցյալ շաբաթավերջին ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրարակվել է գերատեսչության ղեկավար Լավրովի ընդարձակ հարցազրույցը, որ նա տվել է «Ռուսաստանի նոր ռեգիոններ» պարբերականին, որտեղ գրեթե նույն ոչ այնքան լավատեսական հեռանկար է կանխատեսել: Նա առհասարակ համարում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները միայն նոր են վերականգնվում, և ԱՄՆ նախկին վարչակազմն այնքան խնդիրներ է առաջացրել, որ նույնիսկ առաջնահերթությունների…
    Կարդալ ավելին 👈

  • Հայաստանի պետական սահմանով անցկացված թմրամիջոցների գործը մնում է չբացահայտվածԱՄԲ…

    Հայաստանի պետական սահմանով անցկացված թմրամիջոցների գործը մնում է չբացահայտված
    📌ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

  • ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է այսօր առավոտյան Ուկրաինայի կողմի…

    🇷🇺🇷🇺🇷🇺ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է այսօր առավոտյան Ուկրաինայի կողմից Մոսկվայի շրջանի վրա ԱԹՍ-ներով զանգվածային հարձակմանը։
    Նա նշել է, թե այդ հարձակումը չի խափանի բանակցությունները, բայց կարող է խաթարել խաղաղ կարգավորմանն ուղղված միտումները։
    Կարդալ ավելին 👈

  • «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել…

    ‼️‼️‼️«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել.
    «Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման։
    Կարդալ ավելին 👈