❗️ՄԱԿ-ը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, հայտարարել են գլխավոր քարտուղարի գրասենյակից։ Համաշխարհային կազմակերպությունից հավելել են, որ պատրաստ են օգնել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանը, եթե նրանց խնդրեն այդ մասին։
Կրեմլից հայտնում են․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, զրույցը տևել է մոտ 1,5 ժամ: Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։