Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակից պետությունների նախագահների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների տրվել է ընթրիք:
Մայիսի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելին: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք կարևոր հարցերի, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը:
‼️Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց Հայաստան։ Նրան դիմավորում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։