Category: 24news.am

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչ…

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
    Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին
    ___________
    Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։
    Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանում ռուս ուղղափառ հավատացյալների համայնքային կյանքի կազմակերպմանն ու նրանց հոգևոր-հովվական խնամքին առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու համագործակցությանը։
    Երկուստեք կարևորվեց միջեկեղեցական կապերի և հովվական ոլորտում գործակցության շարունակական զարգացումը՝ ի նպաստ երկու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման և ժողովուրդների հոգևոր կյանքի զորացման։
    Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին։

    Մայր Աթոռ
  • Արփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործա…

    Արփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումը
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Հայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման …

    Հայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտակա…

    Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ———Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջան…

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    ———
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։
    Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ։ Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է։
    Հերթական այս քարոզչական այցելությունը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է, որ վերջիններս պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին, հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բազմիցս ահազանգել է, որ Արցախի բռնի հայաթափումից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից վարվում է պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման, ինքնությունը փաստող վավերագրերի վերացման քաղաքականություն, որի հերթական դրսևորումն են Հաջիևի հայտարարությունները։
    Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։
    Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։
    Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է։
    Մայր Աթոռ
  • Գոհար Բարսեղյանը ներկայացրել է ԵԱՏՄ արդյունաբերական համագործակցության հնարավորու…

    Գոհար Բարսեղյանը ներկայացրել է ԵԱՏՄ արդյունաբերական համագործակցության հնարավորությունը Հնդկաստանում
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • 1-ին քառօրյա 4 հարց:«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան…

    1-ին քառօրյա 4 հարց:
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան

    https://cdn4.telesco.pe/file/28ab8f6f82.mp4?token=lfH7-raTn4Trif4Cew8OnSDPbx0pu-cTEAnkxR-QVCr1hNJS38v46mfz9UY8MI4Ziqug9p7P3OS04LSDwrCLCcxPPtkqQAinoY-ltvd0wZvCRn6x3YtSp4GA0o1EUOghjL3-qJsW38BX0rYjublTKftSvjbMNrrlC65oY3OYUAd7O7zvNNRalhKe9o3YcpyE7xIDhZ8GbF26tBnnNgYqYVCI6t2H7SV7BfhTx_NIbJzCg9eohE2j0uz-uDIQbVy6MeSVS8u8r4BWxiJWi7JOeG5ykFnI6OigLC5h5rIycws0ac4dMo6kKeZ_rtKzYY2h5GJeDwnO3tUvebHf2t0RrQRONROdb2csSf3OelC43UCvlKTZINdgIWlQTctvi63c3oHTVIL4P0V8gwKVnTXSTtCGuFnDJGgfOf5w9jR9SbSZ8XwKqVlDyfBKQ1MkDDFOJYghTWsXWp0eVS5cG0ZavweKppvKgEzxaJtdAWsvUD7ETSvU5NuDFk-sp3JhbhIXP4Fj98LkLBDAlPlWXOThb-PppbWFvDOeM8SyKbu_YoUmwv6PGx4evj8_eQExWC5RrS109a24no8czl1FE5SlQKWUG2SscJqY3auwi5TUCaeD7NGaaKrkr7KcI3gBmR8BmfF7hSqGaWQOpq-eLc76hS6U2TCEyE_bwVP7JrGfYkU

  • «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժության բացման արարողությունը…

    «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժության բացման արարողությունը

  • Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապե…

    Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:
    ՀՀ ՊՆ