Category: 24news.am

  • Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հրատապ զեկույց՝ ՀՀ իշխանու…

    ⚡️Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հրատապ զեկույց՝ ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու շարունակվող արշավի վերաբերյալ.

    Զեկույցում ներկայացված են կրոնական կազմակերպությունների ինքնավարության վերաբերյալ իրավունքի միջազգային չափանիշները, որոնց պարտավոր են հետևել ՀՀ իշխանությունները։
    Նշված արշավի ընթացքում պետությունը՝ ի դեմս վարչապետի, ուժային կառույցների, այլ պաշտոնյաների, արդեն նաև՝ դատարանի, բազմաթիվ հարթություններում միջամտել է ՀԱՍԵ ինքնավարությանը, ներքին կյանքին և նույնիսկ ծեսերին։ Միջամտությունները դրսևորվել են ինչպես Եկեղեցու և նրա առանձին անդամների՝ արտահայտման ազատության և այլ իրավունքների մերժմամբ, այնպես էլ ներքին գործերի վրա ազդելու փորձերով։
    Հաշվի առնելով Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի մեկնաբանությունները՝ նախկին հոգևոր սպասավոր Արման Սարոյանը, ինչպես նաև եկեղեցու «բարենորոգում» պահանջող այլ հոգևորականները, չեն օգտվում կրոնական համայնքի ներսում անհամաձայնություն արտահայտելու իրավունքից: Իրենց տարաձայնությունների պարագայում կրոնի ազատությունը կարող է իրացվել համայնքը ազատորեն լքելու հնարավորությամբ։
    Եթե նման իրավունքից չեն օգտվում կրոնական կազմակերպության անդամները, այսինքն՝ կրոնական պաշտոն զբաղեցնողները, ապա պարզ է որ առավել ևս չեն օգտվում եկեղեցու հետևորդները, որպիսին իրեն համարելով էր ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը ներկայացնում Կաթողիկոսի փոփոխության պահանջը։
    Թեմակալ Առաջնորդի, ինչպես նաև այլ եկեղեցական պաշտոնին նշանակելը կամ ազատելը բացառապես Կաթողիկոսի և եկեղեցու հայեցողությունն է, որով արտահայտվում են նրա հավատալիքները և պահպանվում իրենց կրոնական ավանդույթները։ Նման կրոնական պարտականություններ որևէ անհատի վստահելու պահանջի լիազորություն պետությունը չունի։
    Իրավական չափանիշների մանրամասները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան որոշումների հղումները, եզրակացություններն ու առաջարկությունները հասանելի հրատապ զեկույցում՝ հետևյալ հղումով
    Սույն զեկույցի անգլերեն տարբերակը շուտով կհրապարակվի և կներկայացվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, նրանց մասնագիտացված գրասենյակներին և համապատասխան պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ՀՀ-ում և այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին:
  • ՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային։ Տարածաշրջանային մեր բոլորի երկրների …

    ՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային։ Տարածաշրջանային մեր բոլորի երկրների հետ մենք պետք է ունենանք բարիդրացիական հարաբերություններ։ Մեր արտաքին քաղաքականության մեջ այսօր բացակայում է գործընկերայնությունը։
    Սակայն Ադրբեջանի հետ մենք այսօր բաց հարցեր ունենք՝ արցախցիների հայրենիք վերադարձի իրավունքի, գերիների հարցը։

    «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյան
  • 2024-25 թվականներին երկրում օտարերկրյա ներդրումները չեն գերազանցել 130 մլն դոլար…

    2024-25 թվականներին երկրում օտարերկրյա ներդրումները չեն գերազանցել 130 մլն դոլարը, սա երկրի տնտեսական բոլոր ոլորտների ձախողումն է, դա է պատճառը, որ մեր երկրում աղքատությունը չի վերացվում։

    «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյան
  • Մեր վրիպումները մարդկանց մահ չեն բերել, մարդկանց կյանքի վրա չեն ազդելՆարեկ Կարապ…

    Մեր վրիպումները մարդկանց մահ չեն բերել, մարդկանց կյանքի վրա չեն ազդել
    Նարեկ Կարապետյանը` Սամվել Կարապետյանի որդու արտահայտության մասին

  • 0% հարկ՝ փոքր բիզնեսի համար. Մենք օգնելու ենք փոքր բիզնեսին զարգանալ։«Մեր ձևով» …

    0% հարկ՝ փոքր բիզնեսի համար.
    Մենք օգնելու ենք փոքր բիզնեսին զարգանալ։
    «Մեր ձևով» շարժում

  • ՀՀ բազմաթիվ համայնքներում բացի պետական աշխատանքից շատ քիչ այլընտրանքներ կան, սա…

    ՀՀ բազմաթիվ համայնքներում բացի պետական աշխատանքից շատ քիչ այլընտրանքներ կան, սա ցույց է տալիս, որ մեր երկիրը վերջին 35 տարիների ընթացքում ոչ մի տնտեսական քաղաքականություն չի որդեգրել բացի Երևանի զարգացումից։ Երևանի զարգացումն էլ եղել է հիմնականում ծառայությունների և շինարարության որոտում, որտեղ արտահանելի արդյունք չի ստեղծվել։
    «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյան
  • Երկրում հնարավոր է ստեղծել 300.000 աշխատատեղ ճիշտ արդյունաբերության և ճիշտ ոլորտ…

    Երկրում հնարավոր է ստեղծել 300.000 աշխատատեղ ճիշտ արդյունաբերության և ճիշտ ոլորտներում ներդրումով, առանց իշխանության ասած 15-30 մլրդ ներդրումի։
    ՔՊ-ն աշխատատեղերի աճը ապահովում է ստվերի նվազմամբ, ծառայությունների մեջ աշխատատեղերի աճով, բայց ամբողջ տնտեսական էֆեկտիվությունը երկարաժամկետ արդյունք Հայաստանում չի թողնում։
    Մենք առաջարկում ենք 20.000 նոր աշխատատեղեր, գործարաններ, որտեղ հայկական շինանյութը կկարողանա ապահովել բնակարանաշինության ապրանքների 90%-ը՝ զարկ տալով շինարարության աճին։

    «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյան
  • Պետությունը կամ չի՛ աջակցում, կամ միայն սուբսիդիաների տեսքով է աջակցում, որը բավ…

    Պետությունը կամ չի՛ աջակցում, կամ միայն սուբսիդիաների տեսքով է աջակցում, որը բավարար չէ լուրջ արդյունաբերության համար։ Պետական մեր պաշտոնյաները մեր երկրի արդյունաբերությունը զարգացնելու փորձ չունեն։ Հայաստանը իր անկախության առաջին օրվանից մի ճանապարհով է գնում՝ ապահովեք դաշտ, թող գան ներդրումներ անեն․ սա չի՛ աշխատելու, եթե սպասենք ներդրողներին։
    Մեր առաջարկն է՝ պետությունը մասնակցի պրոյեկտներում, որպեսզի արագ ձևավորվեն արդյունաբերական հիմնարկներ, որ երկիրը զարգանա։
    «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյան
  • Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փոխարեն Եվրամիությունն այժմ պետք է կենտրոնանա իր վ…

    Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փոխարեն Եվրամիությունն այժմ պետք է կենտրոնանա իր վրա և կարգուկանոն հաստատի տնտեսության, արտաքին քաղաքականության, պաշտպանունակության և Եվրահանձնաժողովի ղեկավարության մեջ։ Այսպես է կարծում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Նրա կարծիքով՝ հակառուսական պատժամիջոցներով ԵՄ-ն վնասում է ինքն իրեն.
    «Եվրամիությունն ավելի կարևոր պարտականություններ և առաջնահերթություններ ունի, քան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները», ― նշել է Ֆիցոն։