Համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով հակամարտությունը կմոտենա ավարտին, և մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չի լինի Արարատ Միրզոյան
Համաձայնագիրը կախարդական փայտիկով երկու երկրներին ու ժողովուրդներին բարեկամներ չի դարձնելու, բայց լինելու են մեխանիզմներ, որոնցով հետագա զգայուն հարցերը կկարգավորվեն Արարատ Միրզոյան
Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև ԽՍՀՄ փլուզումը 2 երկրներում բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիներն ապրել են։ Արարատ Միրզոյան
Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրում չկա։ Արարատ Միրզոյան
Հայաստանն առաջարկում է շուտափույթ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ` պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի ու այլ մանրամասների շուրջ Արարատ Միրզոյան