Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց համառ քաղաքականությունը՝ բոլոր հնարավոր միջազգային հարթակներում առաջ մղելով Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ «ցեղասպան և հանցագործ» բնութագրումներ։
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի՝ 1918 թվականի իրադարձությունների վերաբերյալ այսօրվա հայտարարությունները դրա վառ ապացույցն են։
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները չեն կանգնելու և շարունակելու են իրենց հետևողական աշխատանքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ քարոզչություն իրականացնելու ուղղությամբ։
Ակնհայտ է նաև, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում և չեն էլ կարող արդյունավետորեն հակազդել ադրբեջանական այս սուտ և կեղծ նարատիվներին, որովհետեւ իրենք գործում են միակողմանի զիջումային տրամաբանությամբ՝ զեղչելով սկզբունքներն ու սկզբունքայնությունը, ինչն էլ՝ այսօրվա իշխանության թուլության հիմնական դրսեւորումներից է։
Հունիսի 7-ին հայ ժողովրդի ազատ կամարտահայտության հիման վրա սպասվող իշխանափոխությունը, ինչպես նաև Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից ձևավորվելիք կառավարությունը, կարող են կարճ ժամանակում ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունն ու անվտանգությունը և արդյունավետ կերպով հակազդել Արբեջանի սուտ և կեղծ քարոզչությանը։
Ուժեղ խաղաղությունը հաստատվում է հաստատուն եւ ուժեղ ինքնությամբ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյան