Թրամփը ոչ միայն հիասթափված էր, այլև զայրացած Զելենսկիի պահվածքից, հայտնել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ուոլցը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի թիմը եկել է այն եզրակացության, որ հետագա փոխգործակցությունը միայն հետընթացի կհանգեցնի:
Կադրեր` Աբխազիայի Գագրայի շրջանի Ցանդրիպշ գյուղի դպրոցում տեղակայված ընտրատեղամասի վրա հարձակումից։ Անհայտ անձինք դիմակավորված ներխուժել են ընտրատեղամաս, կրակոցներ արձակել տեղամասի ներսում, շրջել քվեատուփը և դուրս բերել քվեաթերթիկների մի մասը: Հաղորդվում է, որ հարձակվողները ծեծել են կնոջ, նրան օգնություն են ցուցաբերում։