Զելենսկին թունավոր կերպար է Ուկրաինայի զինված ուժերի և ընդհանուր առմամբ հասարակության համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահը նշել է, որ Զելենսկին իրեն փակուղի է մտցրել՝ հրաժարվելով բանակցել Ռուսաստանի հետ։
❗️Ռուսաստանը պատրաստ կլինի ԱՄՆ-ին առաջարկել հազվագյուտ մետաղների ոլորտում համատեղ աշխատանք, այդ թվում ՝ Դոնբասում և Նովոռոսիայում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հազվագյուտ մետաղների վերաբերյալ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միաժամանակ խորհրդակցություն է անցկացրել, որտեղ նշել է․ Հազվագյուտ մետաղների արդյունաբերության զարգացման ոլորտն առաջնային է և որոշում է Ռուսաստանի գլոբալ մրցունակությունը, ինչպես նաև տնտեսական աճի տեմպերը և քաղաքացիների կյանքի որակը: Դա ապագայի համար ռազմավարական նշանակություն ունի։