Category: 24news.am

  • Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 1 ամիս Քիչ առաջ նման որոշում կայաց…

    ❗️❗️❗️Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 1 ամիս
    Քիչ առաջ նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Վարդգես Ստեփանյանի գլխավորությամբ։
  • Մ-23 ԵԱ. Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ ԿԱՐ…

    Մ-23 ԵԱ. Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Դոնալդ Թրամփը ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ առեւտուրը եւ հասնել Ուկրաին…

    Դոնալդ Թրամփը ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ առեւտուրը եւ հասնել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Հյուսիսային Կարոլինայում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
    Շատ բանավեճեր են եղել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մեր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ, Միացյալ Նահանգների նախագահը շատ պարզ է արտահայտվել. նա ցանկանում է, որ սպանությունները դադարեն, վերադառնան առևտրին. Ջեյ Դի Վենս:
  • ՀՀ նախագահությամբ ՄԱԿ-ում ձևավորվել է թմրամիջոցների վերահսկման բարելավմանն ուղղվ…

    ՀՀ նախագահությամբ ՄԱԿ-ում ձևավորվել է թմրամիջոցների վերահսկման բարելավմանն ուղղված ​​խումբ
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Հանգստյան ժամերգություն Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցումԱյսօր Մարմարաշենի Սուրբ…

    Հանգստյան ժամերգություն Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում
    Այսօր Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում մեկտեղվել էին Մասյացոտնի թեմի հոգևորականները և հավատացյալները՝ Հանգստյան ժամերգությամբ և հոգևոր խորհրդածությամբ։
    📖 Ժամերգության ավարտին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ներկաներին փոխանցեց առաջիկա «Դատավորի կիրակիի» խորհուրդը՝ մասնավորապես նշելով.
    «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակով Տեր Հիսուս մեզ կարևոր դաս է տալիս աղոթքի վերաբերյալ։ Ավետարանիչը հենց սկզբում մատնանշում է առակի ընկալման բանալին․
    «Հիսուս մի առակ պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, որ պետք է միշտ աղոթել և չվհատվել» (Ղուկ. ԺԸ․1)։
    Աղոթքի թեման այստեղ ներառված է իրավունքների պաշտպանության համատեքստում․ մի կողմից՝ անիրավ դատավորը, որն արդարադատություն է իրականացնում իր հայեցողությամբ, մյուս կողմից՝ այրի կինը, որն իր իրավունքն է պահանջում։
    Այրի կինը՝ որպես հասարակության խոցելի խավի խորհրդանիշ, հայտնվում է երկու հակառակորդների դիմաց՝ նրա, ով ոտնահարել է իր իրավունքը, և դատավորի, ով հրաժարվում է պաշտպանել նրա ոտնահարված իրավունքները։ Այսպիսով ականատեսն ենք անհավասար մի պայքարի՝ թույլ օղակի ակնհայտ պարտության հեռանկարով։
    Նրանք, ովքեր կարծում են, թե աղոթքը փախուստ է կյանքի դժվարություններից, բիրտ իրականությունից, այս առակից կարող են հասկանալ, որ աղոթքը պայքար է հանուն կյանքի։ Այրին անպաշտպան է, խոցելի, բայց օժտված է մարտական ոգով և անսասան ուժով։ Նա հավատում է նույնիսկ անիրավ դատավորին՝ մի վստահությամբ, որը չի հանձնվում նույնիսկ պարտված թվացող պայքարում։
    Հիսուս այս պատմությամբ մեզ՝ իր հետևորդներին, ուսուցանում է․ եթե այրին կարողանում է վստահել անիրավ դատավորին, ապա մի՞թե մենք չենք վստահի Աստծո արդարությանը։ Սակայն հենց այստեղ է, որ մեր հավատքը հաճախ տատանվում է։
    Եթե ճիշտ է, որ Աստված միշտ լսում է մեզ, նույնքան ճիշտ է նաև, որ Նա լսում է մեզ իր ձևով։ Միշտ չէ, որ Նա տալիս է այն, ինչ մենք խնդրում ենք, և ոչ միշտ՝ այն ժամանակ, երբ մենք ենք ակնկալում։ Աստծո ժամանակը հաճախ չի համընկնում մեր ժամանակի հետ։ Հաճախ զգալի է տարբերությունը Աստծո միջամտության «արագության» և այն «արագության» միջև, որ մենք ենք ակնկալում։
    Տեր Հիսուս ինքը ևս այս փորձառությունն ունեցավ իր երկրային կյանքում, «մեծ աղաղակով և արցունքով աղոթեց Աստծուն, որ նրան կարող էր փրկել մահվանից։ Եվ Աստված լսեց նրան, որովհետև նա խոնարհ էր և հնազանդ» (Եբր. Ե 7)։
    Բայց արդյո՞ք Հիսուսի աղոթքը լսելի եղավ։ Չէ՞ որ Նա խաչի վրա մահացավ։ Պատասխանը եկավ ավելի ուշ՝ հաղթական Հարությամբ, մահվան վրա կյանքի հաղթանակով։
    Աղոթքի մեջ համառելը նպատակ չունի համոզել Աստծուն կամ Նրան ենթարկել մեր կարիքներին։ Այն անհրաժեշտ է մեզ համար՝ շարունակելու վստահել նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե Աստված լուռ է, մնալու անսասան հավատքի մեջ և պատրաստվելու մտնելու Նրա ժամանակների ու ճանապարհների մեջ։
    Առակի վերջում Հիսուս մեզ մարտահրավեր է նետում․
    «Երբ Մարդու Որդին գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա»։ Հարցը ուղիղ և բաց է, իսկ պատասխանը կարող ենք տալ միայն մենք, մեզնից յուրաքանչյուրը․ մեր աղոթքը բխո՞ւմ է հավատից, բայց նաև՝ սնո՞ւմ է մեր հավատքը»։
  • Իրանի ավիահարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել Թել Ավիվում:…

    Իրանի ավիահարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել Թել Ավիվում:

    https://cdn4.telesco.pe/file/6a44d36931.mp4?token=EySfDgAxDKC3lbAFuy8y1llNNVF3ZnDVZ7q4rGGYCc6KWynrvRgJxw7J0cIuvkFZm5g_kM3877OV3QhgpMmQQ0pxFBQl1Il0eQqrMORzh1jKh_zQn0A69Hmc1Likxp55GnWDKjsKRHJGA99j2BSub0gAvnW7pIWZVvjCVxz_52SF2rMjyVvF0bXlUSPtFxJh2jBYaYGr9YsHSINO288lfC-_spdEgugGT0al2Mh7B4-qbhkdEh_OG7R2SKK3enAFDQ5MusiDDByTFNNjWWVZPk2DcGnOV2SArVQp7v6bbHz2iQB7WY0cqGwBUANyoA0TvWFdH_eyICc9RLLFrk0wQA

  • Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցնում Թել Ավիվին, հաղորդում են տեղական …

    Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցնում Թել Ավիվին, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
    Հարվածի տակ են հայտնվել նաև Հոլոնի ռազմարդյունաբերական համալիրը և Հայֆայի, Կեսարիայի և այլ քաղաքների օբյեկտները։
    Ներկայացնում ենք Թել Ավիվի վրա հարձակման կադրերը։

    https://cdn4.telesco.pe/file/b562925fbb.mp4?token=E6IV2og7JMADqYQv7xbQ3oTgVkWhIq5ldV_aA_aCn32aFhOd_QupGTP3OeKbN3ROnMNAkpddaRqFPEmdS8kc2E1Kg9AZo6VdptIFE0-HtScXqdLNza6BtytcLciNxSYmUzkMgDOFIUXHaj2Nm_L8mQytcKZ9l42-s6EPkZY5K9tizNWc_yP1zQ4c0290S88R_iRmhlVCx9IzV9iAIpHSizB8t_fPrBWqla-3SJ2-i-e70tqewLqaeDHNLigKq8hk0xvD-sFh3UoRj5niOfmK8Do7Ab5Liu8CgTUVGR49yCkJEv_0211An-DJ0GE-xKJaTigPTdko9G3L4uYGyQmTnA

  • Կանանց տոնին նվիրված հանդիպում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմ…

    Կանանց տոնին նվիրված հանդիպում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեր աշխատակիցների հետ:
    Նրանք ամեն օր շատ վաղ սկսում են իրենց աշխատանքը, որպեսզի մենք կարողանանք քայլել մաքուր բակերով ու փողոցներով։ Քաղաքի մաքրությունն հենց նրանց աշխատանքի շնորհիվ է պահպանվում։
    Շնորհակալություն ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար։
    Տիգրան Ավինյան