Category: 24news.am

  • Սողանքի պատճառով փակվել է Քութաիսի-Տկղիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհահատվածը ԿԱՐԴԱԼ…

    Սողանքի պատճառով փակվել է Քութաիսի-Տկղիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհահատվածը
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Հանուն այդ ուժեղ խաղաղության ենք այստեղ, որը բոլորս ուզում ենք, հաղթելու է «Ուժե…

    Հանուն այդ ուժեղ խաղաղության ենք այստեղ, որը բոլորս ուզում ենք, հաղթելու է «Ուժեղ Հայաստանը»
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Սամվել Կարապետյանի քրեական վարույթը պետք է կարճվի, բայց միջնորդում են, որ ձգվի տ…

    Սամվել Կարապետյանի քրեական վարույթը պետք է կարճվի, բայց միջնորդում են, որ ձգվի տնային կալանքը
    📱 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
  • Զրո հրատապություն, աշխարհը շուռ չէր գա, որ ԳՀԽ անդամ 4 եպիսկոպոսներին վաղը ՔԿ կա…

    Զրո հրատապություն, աշխարհը շուռ չէր գա, որ ԳՀԽ անդամ 4 եպիսկոպոսներին վաղը ՔԿ կանչեին․ պաշտպան
    🎞 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
  • Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում ընտրությունների վրա արտաքին միջամտությ…

    Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմի…

    Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Ֆասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորը ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ…

    Ֆասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորը
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վ…

    Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն …

    Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։
    Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերը վարելու հրավիրվեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
    Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026թ․ փետրվարի 17-19-ին գումարված եպիսկոպոսական հավաքի մասին զեկուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։
    ԳՀԽ-ն գոհունակությամբ արձանագրեց, որ հավաքին մասնակից եպիսկոպոսները աղոթական միության մեջ քննարկել են Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող հարցեր և ձևակերպել են մի շարք առաջարկություններ՝ ի նպաստ Եկեղեցու կյանքի կազմակերպման ու առկա խնդիրների հաղթահարման։ ԳՀԽ-ը որոշեց կարելին ի գործ դնել հետամուտ լինելու խնդիրների կարգավորմանը՝ ընդգծելով, որ եկեղեցական կյանքում առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես օրինական ու եկեղեցական-կանոնական ճանապարհով։
    Մասյացոտնի թեմում առաջնորդի պաշտոնանկությունից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Նշվեց, որ կարգալույծ եղած Արման Սարոյանը իշխանության մարմինների ապօրինի աջակցությամբ խոչընդոտում է թեմի հովվական, կանոնական և վարչական գործունեությունը՝ լարվածություն առաջացնելով հոգևորականների և հավատացյալների շրջանում։ Միաժամանակ արձանագրվեց, որ թեմի հոգևորականների մեծամասնությունը շարունակում է հովվական ծառայությունը՝ հավատարիմ մնալով եկեղեցական կարգաց և կանոնաց։
    Եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում օրենսդրական նախաձեռնությունների, ինչպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ապօրինի ազատազրկված և այլ խափանման միջոցների ենթարկված եկեղեցականների նկատմամբ նախաձեռնված քրեական, վարչական, քաղաքացիական գործերի ընթացքի, կայացված դատական ակտերի և դրանց վիճակագրության վերաբերյալ զեկույցներ ներկայացրեցին ի․գ․դ. տիար Գևորգ Դանիելյանը և փաստաբան, ի.գ.թ. տիար Արա Զոհրաբյանը։
    Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորելով Եկեղեցու իրավունքների և ինքնավարության, արդարադատության և ժողովրդավարական սկզբունքների հարգման ու պահպանության հրամայականը՝ դատապարտեց ՀՀ իշխանությունների կամայական, խտրական գործողությունները, Հայոց Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող հալածանքները, շինծու մեղադրանքներով ազատազրկումները, ինչպես նաև պետական լծակների գործադրմամբ Եկեղեցու գործունեության արհեստական խոչնդոտների ստեղծման, սահմանափակման և եկեղեցական կյանքին ապօրինի միջամտությունների փորձերը։
    Անդրադարձ կատարվեց նաև վերջին շրջանում իշխանությունների կողմից ներկայացված օրինագծերին և ենթաօրենսդրական ակտերին, որոնք սահմանափակում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավական կարգավիճակն ու գործունեությունը, ինչպես նաև դրանց արծարծումը դիտվում է իբրև հարմար պատրվակ հակաեկեղեցական թեզերի բարձրաձայնման և անարգել տարածման համար։ Արձանագրվեց, որ նման նախաձեռնությունները խաթարում են Եկեղեցի-պետություն հարաբերությունների սահմանադրական հիմքերը, մասնավորապես՝ խղճի և կրոնի ազատության իրավունքը։
    ԳՀԽ-ն մերժելի նկատեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում 2026թ. մարտի 11-ի ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն, որոնցով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար։
    2026թ․ սեպտեմբեր ամսին նախատեսվող Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման, օրակարգի և կազմակերպչական հանձնախմբի ձևավորման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Վերջինս ժողովականներին ներկայացրեց կատարված նախապատրաստական աշխատանքները և ժողովի կազմակերպմանն առնչվող հարցերն ու առաջարկությունները։ Այս կապակցությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
    ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման, գնդերեցների նկատմամբ իրականացված ճնշումների, առաջացած խնդիրների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։