Ինչպես բազմիցս հաստատել է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, մենք միանշանակ ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։ Վրացական կողմը ՀՀ ԱԳՆ-ին էր դիմել Աբխազիայում փետրվարի 15-ին «նախագահական ընտրությունների» մասին հարցի հետ կապված։