🔴«Ուժեղ Հայաստանից» հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունը մոնտաժված է 🔽«Ուժեղ Հայաստանը» իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում, գրել է կուսակցության մամուլի խոսնակը` արձագանքելով կոմիտեի հայտարարությանը։
«Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է»,–գրել է Մարիաննա Ղահրամանյանը։
🇦🇿⚡️Ադրբեջանից հիմա էլ պահանջում են 1918թ. իրադարձությունները ճանաչել որպես «հայերի կողմից իրականացված ցեղաuպանnւթյnւն» 🔽Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ…
🇦🇿⚡️Ադրբեջանից հիմա էլ պահանջում են 1918թ. իրադարձությունները ճանաչել որպես «հայերի կողմից իրականացված ցեղաuպանnւթյnւն» 🔽Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների» շարքի հարցում և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես «ցեղասպանություն»»,- ընդգծվում է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևայի հայտարարության մեջ: 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
ℹ️«Մթերման կայանը գյուղերում հեղափոխական փոփոխություն է բերելու, այն մեր ամենաառանցքային քայլերից մեկն է». Նարեկ Կարապետյան 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
‼️Մենք բազում զոհերի և զոհողությունների գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, այլ խաղաղության. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը պնդում է, թե նախկինում էլ է եղել խաղաղություն: Այս պնդումը ցինիկ սուտ է, որովհետև նախորդ տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ զոհեր ու ավելի շատ թվով վիրավորներ»,- նշել է նա:
🇺🇸🇮🇷Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերցնել Իրանի նավթը 🎙 Financial Times-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ իր նախընտրած տարբերակը Իրանի նավթը վերցնելն է։ Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է Խարգ կղզին իր վերահսկողության տակ պահել, որտեղից արտահանվում է իրանական նավթի մեծ մասը։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք