🇦🇲🇷🇺Հայաստանը կարող է երկաթգծի որոշակի հատվածներ հետ վերցնել ռուսական կառավարումից, եթե ներդրումներ չարվեն 🔥Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։ ❗️Փաշինյանը ներկայացրել է ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող երկաթգծի վերականգնման ենթակա ուղղությունները։
«Մենք հիմա կարևոր ենք համարում, որ Տավուշի հատվածում, գոնե առաջին փուլում, մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ, վերականգնման աշխատանքներ իրականացվեն։ Վերականգնվեն նաև Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, և Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը»,- ասել է վարչապետը։
💥Արսեն Ղուկասյանը Նոր տարին կդիմավորի ազատության մեջ
«Վերաքննիչ դատարանը (դատավոր Ռ. Պապոյան) այսօր վերացրել է Արսեն Ղուկասյանի տնային կալանքը` թողնելով գրավը և բացակայելու արգելքը»,–հայտնել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը։
❗️Արսեն Ղուկասյանի վերաբերյալ հաջորդ նիստը կկայանա 2026թ. հունվարի 23-ին ժ. 10:30 Մասիվի դատարանում:
🔥Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին
💥Նրա իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը սոցիալական ցանցերում է հայտնել է այդ մասին: 🔴Կարմիր կաչի աշխատակիցները բանտարկյալին տրամադրել են անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր: 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
❌❌❌Բաքվի դատարանն օկուպացված Ստեփանակերտում իբր զինված սադրանք պլանավորելու համար Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
ℹ️Սերժի մարդը տիրադավերի շարքում #ՍերժաՆիկոլականԿլան ➡️ Սա չեր կարող բնակարան ստանալ առանց Սերժի իմացություն։ Ու «անհասկանալի» պատճառով նա նույնպես միասցավ Նիկոլին։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք