🇦🇿💥Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով. Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադով
«Ուրախալի է նշել, որ Կարս-Նախիջևան երկաթուղու հիմնաքարը դրվել է օգոստոսին, որը «Զանգեզուրի միջանցքի» մի մասն է և կծառայի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, թե՛ այլ երկրներին»,-ասել է նա։
🇦🇲❌«Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը պետք է ակտիվորեն տարածվի երկրի համալսարաններում 🔽Այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խորհրդի նախագահ Ազիզ Ալաքբարլին: ❌Նա հավելել է, որ «Արևմտյան Ադրբեջան» համայնքն այս տարի 119 նամակ է ուղարկել միջազգային կազմակերպությունների։ Պատգամավորը նշել է, որ այդ նամակներն անպատասխան չեն մնացել: 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🔽Ադրբեջանական բենզինը գնած «Մեգա թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը «Ազատությանը» փոխանցեց, որ АИ 95 պրեմիում տեսակի բենզինը կվաճառվի 440 դրամով:
«Սա Էականորեն էժան է, պրեմիում տեսակի բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է»,- ասաց Հայրիյանը:
‼️Փաշինյանը զավթել է իշխանությունը, իսկ հիմա կործանում է ժողովրդավարությունը և հալածում ՀԱԵ-ն. Ամստերդամ 💥Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ելույթ է ունեցել GB News-ի եթերում՝ Քամիլա Թոմինիի հաղորդման ժամանակ և անդրադարձել ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ գործադրվող ճնշումներին:
«ԱՄՆ-ն, ինչպես և ԵՄ-ն, միջոցներ են ներդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով իր ուղին սկսել է որպես պոպուլիստ, իսկ հետո վերածվել ավտոկրատի, որը զավթել է իշխանությունը՝ կործանելով ժողովրդավարությունը և հալածելով Հայ Առաքելական սուրբ եկեղեցին: Ես պատիվ ունեմ ներկայացնելու Սամվել Կարապետյանին՝ մարդու, բարերարի, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին, որն արդեն վեց ամիս է՝ գտնվում է ճաղերի հետևում իր հավատքի պատճառով: Ձերբակալելով իմ պաշտպանյալին՝ իշխանությունները դուրս եկան երկրի բարձրագույն հոգևորականության դեմ»։
🇹🇷❌Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել բյուջեի ընդունման քվեարկության ժամանակ 🔽Պատգամավոր Մուրատ Էմիրը հարձակվել է մեկ այլ խմբակցության պատգամավոր Մուստաֆա Վարանկի վրա: Ծեծկռտուքին միացել են երկու կուսակցությունների մյուս պատգամավորները: ‼️Չնայած միջադեպին, 2026 թվականի կենտրոնական կառավարության բյուջեի նախագիծն այնուամենայնիվ ընդունվել է: 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🇦🇿❌🇷🇺Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգում խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🇺🇸🇺🇦«Մենք կարծում ենք, որ ավելի լավ է հոգ տանել մեր հայրերի և մայրերի մասին, այլ ոչ թե նրանց ողջ գումարներն ուղարկել Ուկրաինա». ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք