Category: Առաջին Զանգ

  • ԱՄՆ-ն ստիպում է Եվրոպային վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ ԱՄՆ-ը …

    🇺🇸🇪🇺🇷🇺 ԱՄՆ-ն ստիպում է Եվրոպային վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ
    🖥 ԱՄՆ-ը Եվրոպային է ուղարկել Ռուսաստանի Դաշնությանը համաշխարհային տնտեսության մեջ վերաինտեգրելու և Արևմտյան Եվրոպա ռուսական էներգակիրների մատակարարումները վերականգնելու առաջարկներ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
    🪙 Վաշինգտոնը նաև Եվրոպային է ներկայացրել ԱՄՆ-ի ֆինանսական ընկերությունների կողմից մոտ 200 միլիարդ դոլարի սառեցված ռուսական ակտիվներն Ուկրաինայում նախագծեր իրականացնելու համար օգտագործելու պլանները։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաշինյանը փակում է ՔԿ-ն հաստատում է՝ խուզարկություններ են իրականացվում Արցախի…

    🗣⚡️🇦🇲 Փաշինյանը փակում է 🖥 ՔԿ-ն հաստատում է՝ խուզարկություններ են իրականացվում Արցախի ներկայացուցչության շենքում, — հայտնում է «Փաստինֆոն»: 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայաստանում կարող է ձևավորվել նոր ընտրական դաշինք. ի՞նչ ուժերից է այն կազմված լ…

    🗳️ Հայաստանում կարող է ձևավորվել նոր ընտրական դաշինք. ի՞նչ ուժերից է այն կազմված լինելու
    📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մի շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ քննարկելու համապետական ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։ Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ ուժերն են «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ), «Սասնա ծռեր»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Նժար» սահմանադրական շարժումը, «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը եւ այլք։
    🗣️ «Մենք շատ ավելի մեծ թվով մարդկանց ու քաղաքական ուժերի հետ ենք հանդիպում։ Կարծում եմ՝ ճիշտ չի լինի հիմա անուններ հրապարակելը ու հանդիպումներից մանրամասներ հայտնելը», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց «Նժար» սահմանադրական շարժման առաջնորդ Նինա Կարապետյանցը՝ հավելելով, որ ավելի ողջամիտ է գտնում այս իրավիճակում լռություն ու հանգստություն պահպանելը։ Կարապետյանցը հանդիպումներից միայն նշում է, որ բազմաթիվ հարցերում ընդհանուր հայտարարի են եկել այն բոլոր ուժերի հետ, որոնք իսկապես արժեհամակարգ կրող են, պատկերացում ունեն, թե ինչպիսի փոփոխված, զարգացած, անվտանգ Հայաստանում կարող են ապրել։
    💬 Մեր այն հարցին, թե քննարկում ունեցել են նոր ձեւավորված «Միասնության թեւեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի հետ, Կարապետյանցը չպատասխանեց։ «Միասնական թեկնածուի մասին առայժմ վաղ է խոսել։ Միայն կարող եմ ասել, որ «Նժար»-ի կողմից իմ թեկնածությունն են առաջարկել», – գաղտնազերծեց Կարապետյանցը։
    ➡️ Ինչպես հայտնի է, ընդդիմադիր դաշտում են դիրքավորված նաեւ «Մեր ձեւով» շարժումը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որը թերեւս նույն ձեւաչափով կմասնակցի:
    Թե էլ ինչ նոր ուժեր ի հայտ կգան, վաղ է ասել»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Տեսնելով, որ Կաթողիկոսը Սերժ Սարգսյանի պես չի փախնում Դանչոն սամասուդի կո՞չ ա ա…

    ⁉️ Տեսնելով, որ Կաթողիկոսը Սերժ Սարգսյանի պես չի փախնում Դանչոն սամասուդի կո՞չ ա անում Վեհափառի հանդեպ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փնտրում են «հերյուրանքներ» տարածողներին «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշի…

    📌Փնտրում են «հերյուրանքներ» տարածողներին
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը, օրեր առաջ հերքեց լուրերը, թե ինքը կապ ունի «88» սուպերմարկետների ցանցի հետ, ու կոչ արեց բոյկոտել այդ ցանցը։ Ապա հրապարակավ դիմեց Գլխավոր դատախազություն, թե՝ զբաղվեք այն լուրերով, ըստ որոնց իր անունից տարբեր գործարարների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, հետո այդ տարածքներում բացվում է «88» սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը:
    🔴 Նույն օրը եւեթ «հաղորդմանն» ընթացք են տվել, եւ գործի է անցել նաեւ ՆԳ նախարարությունը․ փորձում են պարզել, թե ովքեր են նման «հերյուրանքներ» տարածողները։
    🔴 ՆԳՆ-ից չպատասխանեցին հարցին, թե ինչ են անում այդ դիմումի հետ կապված, իսկ դատախազությունից ասացին. «Օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել, ավելի ուշ կտեղեկացնենք ընթացքի մասին»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գալուզինը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հա…

    🇷🇺🇦🇿🇦🇲 Գալուզինը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
    ➡️ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Բաքու կատարած այցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, ասված է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։
    ➡️ Նախարարությունը պարզաբանել է, որ Գալուզինը խորհրդակցություններ է անցկացրել իր ադրբեջանցի գործընկեր Սամիր Շարիֆովի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
    🗣️ «Մանրամասն քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, դրանց թվում՝ ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորումը և Ռուսաստանի հնարավոր աջակցությունը այս գործընթացին՝ հիմնվելով 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի մի շարքի վրա։ Վերահաստատվել է Կասպյան հնգյակի շրջանակում բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Արտահայտվել է փոխադարձ հետաքրքրություն 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ռուսաստան-Իրան-Թուրքիա գումարած Ադրբեջան-Հայաստան-Վրաստան) անխափան գործունեության պահպանման հարցում՝ Հարավային Կովկասի խնդիրների կարգավորումը այնտեղ գտնվող երկրների և նրանց անմիջական հարևանների կողմից ապահովելու համատեքստում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Բոսյակը փողատեր ա դարձել «Հետք»-ը գրում է. «Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամաս…

    🤑🤑🤑 Բոսյակը փողատեր ա դարձել 🖥 «Հետք»-ը գրում է. «Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամաս 7/19 հասցեի Հայաստանում Բելառուսի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և…

  • 2021–ի հունիսին Ադրբեջանի կողմից Սամվել Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախ…

    🔴2021–ի հունիսին Ադրբեջանի կողմից Սամվել Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. փաստաբան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սահմանազատման օրակարգում փոփոխություն չկա, ինչ որ հարցերում մենք ենք շտապում, ին…

    🇦🇲🇦🇿Սահմանազատման օրակարգում փոփոխություն չկա, ինչ որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում՝ Ադրբեջանը. Ալեն Սիմոնյան

    «Գործընթացը շարունակվում է, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք ինչ-որ մաս նույնպես կսահմանազատենք ու կունենանք այն դրական, հաճելի ու ստացված իրավիճակը, որն ունենք Կիրանցի մասում»,- ասել է նա։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք