Category: Առաջին Զանգ

  • ԵՄ-ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ ոլորտը Թուրքիային ու Վրաստանին կապ…

    ‼️‼️‼️ԵՄ-ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ ոլորտը Թուրքիային ու Վրաստանին կապելու համար
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի հետ հույսեր ու ապագա չի կապում, բայց…». Թա…

    😫🤦‍♂️ «ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի հետ հույսեր ու ապագա չի կապում, բայց…». Թաթոյան
    🗣️ «Մեր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի հետ հույսեր ու ապագա չի կապում: Ու թեև ընտրություններին մասնակցելը պաշտոնաթող կամ նախկին նախագահների իրավունքն է, բայց եթե նրանք ուզում են` Փաշինյանը հեռանա, պետք է ձեռնպահ մնան դրանից։ Հակառակ դեպքում մասնակցության որոշումը միայն օգնելու է Փաշինյանին, նրան տալու է վերընտրվելու շանսեր», — նշել է Թաթոյանը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Անվտանգային արկածախնդրություն՝ առանց «պարաշյուտի»«Փաստ» օրաթերթը գրում է.Այն, որ…

    ✈️Անվտանգային արկածախնդրություն՝ առանց «պարաշյուտի»
    ‼️«Փաստ» օրաթերթը գրում է.
    Այն, որ Փաշինյանն ու նրա իշխանությունը թշնամական են տրամադրված ՀԱՊԿ-ի նկատմամբ, նորություն չէ: Դրա դրսևորումները փաշինյանական իշխանավարման անցած 7 տարում շատ են եղել: Հիմա էլ, ինչպես հայտնի է, ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պահում են «սառցախցիկում»:
    🔴Առհասարակ, ՀԱՊԿ-ից «թռնելու» Փաշինյանի մղումները հիշեցնում են մեկին, ով 10000 մետր բարձրության վրա բացել է ինքնաթիռի պահեստային դռնակը, երկու ձեռքով ամուր կառչելով եզրերից՝ կանգնել ու սպառնում է ցած նետվել, բայց… «պարաշյուտ» չունի:
    Ի դեպ, «նետվելու» մասին: Օրերս Փաշինյանի իշխանության առանցքային դեմքերից մեկը հայտարարեց, որ Հայաստանը փաստացի ՀԱՊԿ-ից դուրս է եկել, սակայն շարունակում է պահպանել անդամակցությունը՝ նպատակահարմարությունից ելնելով: Հարց. եթե «փաստացի դուրս է եկել», ապա էլ ո՞րն է «նպատակահարմարությունը»:
    ☄️Բայց մյուս կողմից՝ նույն Փաշինյանի իշխանության փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից պաշտոնական դուրս գալու հարց օրակարգում չկա: Հարց. այդ կարգի կազմակերպությունների հետ կապված «ներսուդուրս» անելը խաղուպա՞ր է, ինչ է: Առհասարակ, ի՞նչ ասել է՝ «պաշտոնապես դուրս գալ»: Ոչ պաշտոնապես էլ են դուրս գալի՞ս: Մանկապարտե՞զ է:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաշինյանը կանգնած է դժվարին ընտրության առաջ «Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ու…

    ✍️🦌 Փաշինյանը կանգնած է դժվարին ընտրության առաջ
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում նախօրեին ավարտվել է պատգամավորության թեկնածուների առաջադրումների ժամկետը։ Այժմ Նիկոլ Փաշինյանը կանգնած է դժվարին ընտրության առաջ՝ ինչպես կազմել նախընտրական ցուցակը։
    🔴 «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ցուցակի առաջին 30 հոգուն ընտրում է կուսակցության համաժողովը: Թեեւ չկա արգելք, որ բոլորն էլ ընտրվեն համաժողովի 1000 պատվիրակների կողմից, սակայն Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպես անել, որ ե՛ւ չշրջանցի օրենքի պահանջը, ե՛ւ ձեւավորի իր համար ցանկալի ցուցակ, որ, օրինակ, Լիլիթ Մակունցը կամ Մարիա Կարապետյանն առաջին հորիզոնականներում լինեն, ինչը թիմում բացառում են, եթե համաժողովն ընտրի:
    🔴 Փոխարենը Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը եւ էլի մի քանիսը հետին հորիզոնականներում հանգրվանեն, որ այլեւս բարձր պաշտոնի չհավակնեն։ Մյուս կողմից՝ ինքը չի կարող միանձնյա ձեւավորել ցուցակը, պետք է դրանից հետո պարզաբանի, թե այսինչին ինչու է այս հորիզոնականում գրել, մյուսին ավելի բարձր կամ ցածր։
    🔴 Անցած հինգշաբթի ՔՊ նախաձեռնող խմբի նիստում հենց այս հարցն է քննարկվել, Փաշինյանը թիմակիցներին առաջարկել է կարծիքներ, առաջարկներ հնչեցնել` թեկնածուների ընտրության, ցուցակի ձեւավորման հետ կապված, եւ առայժմ որոշում չի կայացրել, թե որ տարբերակն է աշխատելու»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Այսուհետ՝ ոչ թե «սպոնտան», այլ կազմակերպված «Փաստ» օրաթերթը գրում է. «Սուրբ Սար…

    ❗️ Այսուհետ՝ ոչ թե «սպոնտան», այլ կազմակերպված
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծ «պատարագ»-հանրահավաքի ժամանակ, երբ Վեհափառի անունը նորից չհնչեց, բազմաթիվ քաղաքացիներ իրենց դժգոհությունը հայտնեցին և սկսեցին բարձրաձայն հնչեցնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը: Դրան հետևեցին ոստիկանների՝ արդեն սովորական դարձած վայրագությունները:
    🔴 Մասնավորաբար, նրանք բերման ենթարկեցին Հովհաննես Իշխանյանին ու Հայկ Դորունցին: Ընդ որում, այնպիսի փութաջանությամբ, կարծես խոշորագույն հանցագործ էին բռնել: Ավելին, դրանից հետո իշխանական քարոզիչներն ու սատելիտները, հասկանալով, որ Փաշինյանի բեմականացրած «պատարագները» գոնե Երևանում իրենց ցանկացած հունով՝ լուռումունջ, հանգիստ, անարգել չեն ընթանում, տեղեկատվական հարթակներում լծվել էին Եկեղեցու թիկունքին կանգնածներին, մասնավորաբար «ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորման անդամ Հովհաննես Իշխանյանին վարկաբեկելու, վերջինիս մասին կեղծ տեղեկություններ տարածելու գործին: Դե, Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի ու նրանց կցված սատելիտների դեպքում լավագույնը, որ ստացվում է, աջուձախ վարկաբեկելն ու կեղծիք տարածելն է:
    🔴 «Փաստ» թերթի տեղեկություններով, ազգային ուժերի շրջանում կա որոշում՝ հետագայում՝ բոլոր այն դեպքերում, երբ Նիկոլ Փաշինյանը կկազմակերպի իր հակաեկեղեցական հանրահավաք-«պատարագները», ոչ թե «սպոնտան», այլ կազմակերպված ձևով ներկա լինել, խանգարել այդ հակաեկեղեցական, հակազգային, կեղծ արարողությունները, հնչեցնել Վեհափառի անունը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդպիսով նպատակ կա այլ եկեղեցիները փրկել պղծումից, ինչպես և ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մեր հանրության մեջ Հովհաննես Իշխանյանի նման հայրենասեր, ազգային, եկեղեցասեր, վերջապես իրական հայ մարդիկ անհամեմատ շատ են, ու նրանք Հայ առաքելական եկեղեցու կողքին են»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իսագուլովի մոտ ամեն ինչ հակահիգիենիկ է՝ և’ ինքը որպես տնորեն, և’ իր կայքի վերնա…

    🤢 Իսագուլովի մոտ ամեն ինչ հակահիգիենիկ է՝ և’ ինքը որպես տնորեն, և’ իր կայքի վերնագրերը, և’ իր կայքի հյուրերը
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգա…

    ⚡️ Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց
    🔴 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։
    🔴 Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Արթուր Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը՝ փոխելով Սարգսյանի խափանման միջոցը։
    🔴 Արամ Վարդեւանյանը հայտնել է, որ ընտրվել է տնային կալանք եւ 20 մլն դրամ գրավ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով. Մայր ԱթոռՆ․Ս․Օ․Տ․…

    ☄️Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով. Մայր Աթոռ

    ‼️Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ «Արմավիր» ՔԿՀ–ն վարույթ է նախաձեռնել ՀՀ ՔԿ…

    🔴Փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ «Արմավիր» ՔԿՀ–ն վարույթ է նախաձեռնել
    ☄️ՀՀ ՔԿԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ վարույթը նախաձեռնվել է ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին արգելված առարկայի հանձնելու կամ ցանկացած ձևով հանձնելու փորձի համար։ Բացի այդ, միջնորդություն է ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատ՝ Փոստանջյանի վարքագիծը քննարկելու նպատակով։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել«…

    ☄️Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել

    «2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (կաշառք տալը և իշխանազանցությունը): Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,–ասացին դատախազությունից:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք