«Ներկայումս ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում և ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական, և մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, մենք բարեկամական երկխոսությունից դուրս չենք գալու և շարունակելու ենք այդ ճանապարհով»,- ասել է նա:
Category: Առաջին Զանգ
-
10 մլն դրամ կտրամադրվի «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների…
‼️ 10 մլն դրամ կտրամադրվի «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների, որոնք իրենց միջոցներով և նախընտրած ձևով են պատրաստել ու տեղադրել շիրմաքարեր և տապանաքարեր🔴 2023 թ. սեպտեմբերին հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված անձանց 8 ընտանիքներին կտրամադրվի այդ փոխհատուցումը։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ «Փաստ» օրաթերթը գրում է….
🗣 ⚡️ Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ
📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Տարբեր առիթներով ոչ մեկ անգամ Ռուսաստանից ակնարկել են, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների խզումը: Ու դա սպառնալիք չէ, ինչպես սիրում են մեկնաբանել կամ փորձում են ներկայացնել քպական կամ մերձիշխանական քարոզիչները: Դա առավելագույնը զգուշացում է, փաստերի պարզ շարադրանք, ըստ էության՝ ձևավորված առևտրատնտեսական, առևտրաքաղաքական, աշխարհաքաղաքական իրողությունների հստակ արձանագրում:🔴 Փաշինյանի այս վերջին մոսկով յան հանդիպումից հետո Ռուսաստանից արդեն շատ ավելի հստակ ու բացորոշ, առանց դիվանագիտական բազմապաճույճ ձևակերպումների նշեցին, թե ինչ կոնկրետ հետևանքներ կլինեն: Ընդ որում, հետևանքներ, որոնք շոշափելիորեն իրենց վրա կզգա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:🔴 Խնդրեմ. բնական գազի գինը կարող է 2-4 անգամ թանկանալ (ԵՄ եք ուզո՞ւմ, վճարեք ԵՄ սակագներով), օդային հաղորդակցությունը կարող է դադարեցվել կամ էապես սահմանափակվել (դա արդեն կլինի ԵՄ պահանջը), կծագեն ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման խնդիրներ (արդեն սկսվել են), հատկապես՝ գյուղմթերքի, գյուղատնտեսական արտադրանքի համար: Դեռ չենք խոսում Ռուսաստանում արտագնա աշխատանքին վերաբերող խնդիրների մասին:🔴 Նշված ու նաև բազմաթիվ չնշված առանձին թեմաներին, դրանց հետևանքներին դեռ մանրամասն անդրադառնալու առիթներ կլինեն առաջիկայում:🔴 Տվյալ պարագայում ավելի առաջնային է թվում հարցը, թե ի՞նչ է անում Փաշինյանը:🔴 Կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում Նիկոլ Փաշինյանը մտել է շատ վտանգավոր մի «խաղի» մեջ, որը երկիրն անխուսափելիորեն տանում է դեպի տնտեսական ու նաև սոցիալական կոլապսի:🔴 Սարսափելի է միայն պատկերացնել, թե կոնկրետ գազի գնի թանկացումն ինչի կհանգեցնի: Շղթայական կապով կթանկանա ամեն ինչ՝ սկսած էլեկտրաէներգիայից, վերջացրած բոլոր տեսակի ապրանքների գներով: Դրա հետևանքներն անմիջականորեն կզգան բոլոր տնտեսվարողները, բոլոր քաղաքացիները, բոլորն՝ անխտիր, ընդհանրապես՝ ամբողջ պետությունը: Ոչ պակաս դաժան է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվեն դեպի ռուսական շուկա կողմնորոշված գյուղմթերք, նաև ծաղիկներ արտադրողներն ու արտահանողները, այդ ոլորտներում զբաղված հազարավոր մեր հայրենակիցներ:🔴 Ու այդ ամենը… հանուն ինչի՞: Հանուն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը լուռումունջ կատարի արտաքին որոշ դերակատարների պատվերն ու շարունակի իշխե՞լ: Մի քիչ շատ թանկ չեն արժենո՞ւմ Փաշինյանն ու նրա քմահաճույքները մեր բոլորիս կյանքի վրա: Չնայած, վաղուց արդեն շատ թանկ են արժեցել, ուղղակի այդ «թանկաբազարությունը» նորանոր վտանգավոր, կործանարար հեռանկարներ է ուրվագծում, որից խուսափել ոչ մեկին չի հաջողվելու, եթե այս իշխանությունը մնաց»։🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան և Աննա Գրիգորյան. հրապարակվել է «Հանաստան» դա…
🇦🇲 Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան և Աննա Գրիգորյան. հրապարակվել է «Հանաստան» դաշինքի առաջին մասը➡️ ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում հաստատվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը: Պատգամավորի թեկնածուների անունների հաջորդականությունը հետևյալն է՝
1. Ռոբերտ Քոչարյան
2. Իշխան Սաղաթելյան
3. Աննա Գրիգորյան
4. Սևակ Խաչատրյան
5. Արթուր Խաչատրյան
6. Քրիստինե Վարդանյան
7. Աղվան Վարդանյան
8. Գեղամ Մանուկյան
9. Ագնեսա Խամոյան
10. Լևոն Քոչարյան
11. Արթուր Սարգսյան
12. Լիլիթ Գալստյան
13. Մեսրոպ Մանուկյան
14. Գառնիկ Դանիելյան
15. Քրիստինե Նազարյան
16. Բորիս Թամոյան
17. Նարեկ Մանթաշյան
18. Լուսինե Քարամյան
19. Գերասիմ Վարդանյան
20. Կարեն Սիմոնյան
21. Անուշ Առաքելյան
22. Արման Ղազարյան
23. Արթուր Օհանյան
24. Արմենուհի Կյուրեղյան
25. Միհրդատ Մադաթյան
26. Իգոր Սարգսյան
27. Ռուբինա Պետրոսյան
28. Սամվել Հակոբյան
29. Արծվիկ Մինասյան
30. Անուշ Բրուտյան🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Ադրբեջանական իշխանությունների գործողությունները վաղուց արդեն անցել են առանձին վա…
🇦🇿 ‼️ Ադրբեջանական իշխանությունների գործողությունները վաղուց արդեն անցել են առանձին վանդալիզմի կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վնասների սահմանները․ հայտարարություն🔴 Ադրբեջանի այս գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաները, ինչպես նաև մարդկության համընդհանուր արժեքների պահպանման սկզբունքները։🔥 Լռությունն ու անգործությունը նման պայմաններում դառնում են հանցակցության ձև։🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Գործի են անցել. Մարզպետը ցուցակներ է պահանջում, թե ովքեր են ՔՊ-ի պոտենցիալ ընտր…
🗳️✍️ Գործի են անցել. Մարզպետը ցուցակներ է պահանջում, թե ովքեր են ՔՊ-ի պոտենցիալ ընտրողները և ովքեր կասկածելիները
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որ խաչակրաց արշավանք է հայտարարել մարզի դպրոցներում տարիներ շարունակ եղած փառքի անկյունների դեմ եւ անձամբ վերահսկում է դրանք հեռացնելու գործընթացը, ըստ մարզից ստացված տեղեկությունների՝ հընթացս սկսել է նաեւ նախընտրական ճնշումներ գործադրել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների նկատմամբ։🔴 Նրանցից մեկը մեզ պատմեց, որ մարզպետն իրենցից ցուցակներ է պահանջում, թե ովքեր են ՔՊ-ի պոտենցիալ ընտրողները եւ ովքեր կասկածելիները: Ինքն անձամբ ստուգում է ցուցակները, ապա՝ հրահանգավորում տնօրենին, որ լուծի այլախոհների «հարցը»՝ կա՛մ նրանց դարձնի ՔՊ-ի ընտրող, կա՛մ ազատի աշխատանքից։🔴 Պատմում են, որ ոմանք, վախից դրդված, ասում են, թե ՔՊ են ընտրելու, եւ ներկայացնում են, որ իրենց կոլեկտիվներում էլ բացառապես իշխանամետներ են հավաքված: Իսկ եթե որեւէ միամիտ խոստովանում է, որ իր կոլեկտիվում հակաիշխանական տարրեր կան, մարզպետն անձամբ է որոշումներ կայացնում»։🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Իսրայելը մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 20 հարված է հասցրել Լիբանանին, հաղորդու…
🇱🇧 🇮🇱 Իսրայելը մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 20 հարված է հասցրել Լիբանանին, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը:❌ Հարձակումը տեղի է ունեցել, մասնավորապես, Բեյրութի Դահիա շրջանի և Լիտանի գետի Ալ Կասամիա կամրջի վրա։🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՄիաժամանակ ժամանա…
❌ Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար🔽 Միաժամանակ ժամանակավոր սահմանափակում է մտցվել դեպի Հայաստանի հետ անցակետերից մեկը տանող ճանապարհին բեռնատարների համար (Հայազմա-Նինոծմինդա հատվածում)։🔴 Պատճառն առատ ձյան տեղումներն են ու ձնահյուսի վտանգը։🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Հայտնի են «Ուժեղ Հայաստանի» ցուցակի 35 անունները «Իշխանություն» լրատվականի ձեռք…
⚡️ ⚡️ ⚡️ Հայտնի են «Ուժեղ Հայաստանի» ցուցակի 35 անունները🖥 «Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը։
1. Նարեկ Կարապետյան
2. Արամ Վարդևանյան
3. Գոհար Մելոյան
4. Դավիթ Ղազինյան
5. Ռուբեն Մխիթարյան
6. Արեգա Հովսեփյան
7. Մամիկոն Ասլանյան
8. Հայկ Ֆարմանյան
9. Մարիաննա Ղահրամանյան
10. Հայկ Սուքիասյան
11. Աշոտ Ֆարսյան
12. Իրինա Յոլյան
13. Էդգար Ղազարյան
14. Տիգրան Աբրահամյան
15. Լենա Մաթևոսյան
16. Ռոբերտ Կադարյան
17. Գրիշա Թամրազյան
18. Լիլիա Շուշանյան
19. Անդրանիկ Գևորգյան
20. Գառնիկ Դավթյան
21. Լիաննա Գասպարյան
22. Արթուր Դանիելյան
23. Վաղինակ Վարդանով
24. Լիաննա Մանուկյան
25. Ավետիս Առաքելյան
26. Հարություն Մնացականյան
27. Լիլի Ֆահրադյան
28. Վրույր Ավագյան
29. Շիրազ Մանուկյան
30. Անուշ Միրզոյան
31. Լևոն Նալբանդյան
32. Արկադի Թամազյան
33. Հասմիկ Ենգոյան
34. Ալիկ Սարգսյան
35. Մհեր Աղամյան🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք -
Իշխանության կողմից բեմադրված թատերական ներկայացումներն այնքան ապուշ են, որ նույ…
🍷 Իշխանության կողմից բեմադրված թատերական ներկայացումներն այնքան ապուշ են, որ նույնիսկ Նիկոլն այլևս չի կարողանում զսպել իր էմոցիաները🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք