Category: Առաջին Զանգ

  • «2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել մարտադաշտում հայտնաբեր…

    🇦🇿🇦🇲🇦🇲 «2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2,000 հայ զինծառայողի մարմին». ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդով
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ անհետ կորած անձանց խնդրի լուծման հարց…

    🇦🇲🇦🇿Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ անհետ կորած անձանց խնդրի լուծման հարցում. Շարաֆատ Հասանով

    «Տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես մարդասիրական նպատակներով, և տեղեկատվությունը տրամադրող անձը որևէ հանգամանքներում պատասխանատվության չի ենթարկվի։ Համակարգի նպատակն է նպաստել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը»,- ասել է նա:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չն…

    ☄️Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին
    🚩«Հրապարակ» օրաթերթը գրում է Չնայած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի նախատեսում, սակայն մարզպետների կազմում սպասվում են։
    ❗️Խոսում են, որ մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտան Արմավիրի եւ Կոտայքի մարզպետներ Վահրամ Խաչատրյանն ու Ահարոն Սահակյանը․ նրանք գործադիրից օրենսդիր կտեղափոխվեն՝ պատգամավորի կարգավիճակում։
    💥Ամիսներ անց էլ Լոռու մարզպետի հաստիքը թափուր կդառնա, քանի որ Արեն Մկրտչյանին դիտարկում են Վանաձորի ՔՊ թեկնածու։
    🔽Խոսակցություններ կան նաեւ, որ հնարավոր է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին էլ նորից խորհրդարան վերադարձնեն։ Մինչեւ 2028 թվականը մարզպետների ինստիտուտը վերանալու է:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մանդատների և արտահերթի մասին. ինչո՞ւ պիտի Փաշինյանը գնա դրան, եթե կարող է միայն…

    🗳️ Մանդատների և արտահերթի մասին. ինչո՞ւ պիտի Փաշինյանը գնա դրան, եթե կարող է միայնակ կառավարել, և դա ճգնաժամի չի հանգեցնում
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր ձևավորվող ԱԺ անդրանիկ նիստին մոտ 1 ամիս կա, սակայն ընդդիմադիր դաշինքները դեռ կանգնած են դժվարին որոշման առաջ՝ վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները։ 2 ուժերին բոլոր կողմերից հորդորում են չվերցնել մանդատները, իշխանությանը թողնել միայնակ՝ համոզված, որ ամիսներ անց ստիպված կլինեն արտահերթ ընտրությունների գնալ:
    🔴 Սակայն ունենալով արտաքին աջակցություն, ինչո՞ւ պիտի Փաշինյանը գնա դրան, եթե կարող է միայնակ կառավարել, և դա ճգնաժամի չի հանգեցնում։ «Ուժեղներն» անցած շաբաթ քննարկում արեցին՝ պարզելու, թե ժողովուրդն ինչ է ուզում:
    🔴 Քոչարյանի թիմը լռում է՝ էստաֆետը թողել են թիվ 1 ընդդիմությանը։
    🔴 Կարապետյանի թիմից ասացին, որ ընտրություններից հետո իրենք կողմ են եղել մանդատներից հրաժարվելուն, սակայն հետո սկսել են մտածել՝ ինչ է տալու բոյկոտը, եթե դրա այլընտրանքը փողոցային պայքարն է, որն այս պահին չունի պոտենցիալ, քանի որ ժողովուրդն էներգիան ընտրություններում սպառել է, իսկ Փաշինյանին գահընկեց անելու համար մանդատներ են պետք։ Քննարկումները շարունակվում են: ՍԴ վճռից հետո ընդդիմությունը կհայտնի մանդատները վերցնել-չվերցնելու որոշման մասին»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Այ սենց մեծ-մեծ խոսելով՝ արդեն կորցրեցինք Ղարաբաղը, իսկ հիմա ուզում ենք վերջնակ…

    ❗️ Այ սենց մեծ-մեծ խոսելով՝ արդեն կորցրեցինք Ղարաբաղը, իսկ հիմա ուզում ենք վերջնականապես կործանել նաև գյուղատնտեսությունը
    🔴 Իդիոտները փորձում են համոզել, թե Սինգապուր արտահանված մի տոննա ծիրանը կարող է ինչ-որ բան փոխել… Մենք 2025 թվականին Ռուսաստան ենք արտահանել ավելի քան 35 հազար տոննա։
    ⚰️ Երևի միայն մենք կարող ենք այսպիսի պաթոսով տոնել սեփական գյուղատնտեսության թաղումը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում«Ժողովո…

    💥Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում
    🚩«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «««Ժողովուր» օրաթերթը տեղեկացավ, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։
    ❗️Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը և Դավիթ Ղազինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։
    ☄️Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու նախապատրաստության հատկանիշներով։ Վերջինս առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ որևէմեկի հետ ոչինչ չի խոսել այդ թեմայով:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օ…

    ☄️Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում
    💥«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին քաղաքական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, թե իշխանությունը սպասում էր, որ Գյումրու ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարող էր հրաժարական ներկայացնել, ինչից հետո ավագանին նոր քաղաքապետ կընտրեր Կարեն Սիմոնյանին։
    ❗️Եթե շրջանառվող այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա բազմաթիվ հարցեր են առաջանում։ Ի մասնավորի՝ արդյո՞ք հենց այդ սցենարն էր պատճառը, որ նիստը չկայացավ՝ իրավապահ մարմինների գործողությունների, խուզարկությունների և քաղաքական ճնշումների ֆոնին։ Շատերի կարծիքով, այս ամենը կարող էր նպատակ ունենալ խափանել ավագանու բնականոն աշխատանքը և կանխել սահուն իշխանափոխությունը քաղաքում։
    ⚡️Գյումրիում բավականին տարածված է այն տեսակետը, որ քաղաքի մի զգալի հատված ցանկանում է տեսնել նոր ղեկավարություն։ Գյումրեցիները գիտեն, որ Կարեն Սիմոնյանն ունի անհրաժեշտ կառավարման փորձ ու կարողություններ քաղաքում զարգացման նոր փուլ սկսելու համար։ Նրանք համոզված են, որ արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր կլինի լուծել կուտակված բազմաթիվ խնդիրներ և Գյումրին դարձնել ավելի զարգացած ու բարեկարգ քաղաք։
    🚩Ըստ այդմ, եթե այդ տեղեկություններն իրական են, ապա ակնհայտ է նաև իշխանության վախը՝ վերջնականապես կորցնելու Գյումրին, որտեղ հասարակության մի զգալի հատված փոփոխությունների ակնկալիք ունի, սակայն ոչ օրվա իշխանության «միջամտությամբ»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «ՆԱՏՕ-ն գրեթե 4 անգամ կկրճատի Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալը». Corrier…

    🛡🇺🇦 «ՆԱՏՕ-ն գրեթե 4 անգամ կկրճատի Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալը». Corriere della Sera
    🖥 Իտալական պարբերականը, հղում անելով ՆԱՏՕ-ում իր աղբյուրներին, հայտնում է, որ Անկարայում կայանալիք առաջիկա գագաթնաժողովում դաշնակիցները կարող են հաստատել Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ օգնությունը՝ 10-12 միլիարդ դոլարի չափով: Սա զգալիորեն ցածր է նախկինում քննարկվող կողմնորոշիչ ցուցանիշից, որը կազմում էր շուրջ 40 միլիարդ դոլար:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք