Category: Առաջին Զանգ

  • Ճիշտ որոշում է։ Ինչքան շատ ԱԺ անցնելու հնարավորություն չունեցող կուսակցությունն…

    🗳️ Ճիշտ որոշում է։ Ինչքան շատ ԱԺ անցնելու հնարավորություն չունեցող կուսակցություններ հրաժարվեն ընտրություններին իրենց մասնակցությունից, այնքան կմեծանան ընդդիմադիր տրամադրությունններ ունեցող քաղաքացիների ձայները 3 առաջատար ընդդիմադիր դաշինքների շուրջ պահպանելու շանսերը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Եթե դու լիովին պաշտպանում ես TRIPP-ը այն տեսքով, ինչպիսին այն կա հիմա, ապա ո՞րն…

    📌 Եթե դու լիովին պաշտպանում ես TRIPP-ը այն տեսքով, ինչպիսին այն կա հիմա, ապա ո՞րն է տարբերությունը քո և Նիկոլ Փաշինյանի միջև
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ռուբիոյի այցը մեկ նպատակ ունի՝ ևս մեկ անգամ ցավեցնել Ռուսաստանին․ Ռոբերտ Քոչարյա…

    🔴Ռուբիոյի այցը մեկ նպատակ ունի՝ ևս մեկ անգամ ցավեցնել Ռուսաստանին․ Ռոբերտ Քոչարյան

    ☄️ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը նաև ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններին միջամտելու ևս մեկ փորձ է։

    «Մենք այս վերջին 2 ամիսն ականատես ենք նման կարգի փորձերին։ Բայց չենք զարմանում, ԱՄՆ փոխնախագահը գնացել էր Հունգարիա, Վիկտոր Օրբանի վերջին հանրահավաքին հանդես եկավ և կոչ արեց քվեարկելու Օրբանի համար։ Ամեն ինչ խախտվել է։ Այն, ինչ մի 15-20 տարի առաջ համարվում էր վատ բան, հիմա մեկ այլ բնութագիր ունի»,- ասաց Քոչարյանը։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

    🇦🇲🇺🇸 Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն. ԱԳՆ 🔴 Հաղորդվում է, որ կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: ✍️ Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի…

  • Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. ԱԺ պատգամավոր Գառ…

    🔴Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյան

    «Մինչ այժմ նույն տնտեսվարողները որևէ նման խնդրի չեն բախվել, արտահանվող պտուղ-բանջարեղենը համապատասխանել է բոլոր նորմերին։ Վերջիններս ահազանգում են, որ անակնկալի են եկել նման որոշումից, և ելակը չիրացնելու դեպքում հսկայական վնասներ են կրելու»,- նշել է նա։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդան…

    ❗️Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյանը իր ծննդյան օրը ադրբեջանական բանտից ուղերձով դիմել է հայ ժողովրդին
    ⚡️Ես ուզում եմ ասել, որ մենք բոլորս պետք է հասկանանք՝ մեր առաջ մեծ մարտահրավեր է. սա ընտրությունների հարց չէ, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, և պատերազմը շարունակվում է ոչ թե ռազմական, այլ ուրիշ ձևերով: Եվ հիմա, երբ որ մեզ ՌԴ–ի և ԵՄ–ի մեջ փորձում են կռվեցնել, ամենավտանգավորն այն է, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ, և այդ երրորդ ուժը նստած սպասում է, թե ոնց ենք դառնալու իրենից կախված. մեզ սպասում է Թուրքիայի վիլայեթ դառնալը։
    ⚡️Մայիսի 28-ին ռազմական շքերթ անցկացնելը անբարոյական է, երբ այդ նույն ժամանակ զինվորներն ու սպաները գերի են և գտնվում են Ադրբեջանի բանտում։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով և զենքով կամ կոչումներով, այլ բարոյական և հայրենասիրական ոգով, և ես կոչ եմ անում բոլորին, ովքեր իսկապես հայերնասեր են, չմասնակցել այդ շքերթին։
    ⚡️Հիշե՛ք, որ ամենամեծ վտանգն անտարբերությունն է, անտարբերությունն ավելի վտանգավոր է, քան մյուս բոլոր թերությունները։ Սիրո հակառակ կողմը ատելությունը չէ, անտարբերությունն է, բարության հակառակ կողմը չարությունը չէ, անտարբերությունն է, հավատի հակառակ կողմը աստվածամերժությունը չէ, անտարբերությունն է, և կյանքի հակառակ կողմը մահը չէ, անտարբերությունն է։ Եվ ես ցանկանում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չէ…, իր ուղերձում ասումէ Ռուբեն Վարդանյանը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՄայիսի 26-…

    🇦🇿Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

    ‼️Մայիսի 26-ին նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ինչպես նաև հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մենք աչքներիս առաջ հայտնվում ենք ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմի մեջ, որի հետևանքնե…

    🇦🇲🇷🇺Մենք աչքներիս առաջ հայտնվում ենք ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմի մեջ, որի հետևանքները մեզ համար ծանր են լինելու․ Գագիկ Ծառուկյան
    ‼️Վերջը, ի՞նչ եք ուզում էս երկրից, էս ժողովրդից։ Էսքան պատերազմ ու կորուստ բերելուց հետո էլ ի՞նչ վնաս եք ուզում տալ։ Աշխարհի մասին ձեր պատկերացումներով ինչի՞ եք ուզում հասցնել մեր երկիրը։ Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն. ԱԳՆ Հաղորդվում է, որ կկայ…

    🇦🇲🇺🇸 Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն. ԱԳՆ
    🔴 Հաղորդվում է, որ կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
    ✍️ Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Փաշինյանը կուրս է վերցրել դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում. դա պետ…

    🗣🗣 «Փաշինյանը կուրս է վերցրել դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում. դա պետք է ուղղակիորեն խոստովանել». Մեդվեդև
    🗣️ «Նրան ձեռնտու է թվում, տարբեր քաղաքական հոսանքների արանքով սպրդելով, Արևմուտքում իր համար փուչ հեղինակություն վաստակել՝ ռիսկի ենթարկելով մեր երկրի հետ կապերը», — ասել է նա՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին:
    🔴 Ավելի վաղ Մեդվեդևը նշել էր, որ Փաշինյանը կարող է «ցավոտ վայրէջք կատարել» ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի աթոռների միջև՝ մի կողմից փորձելով Երևանը «քաշ տալ» դեպի Եվրոպա, իսկ մյուս կողմից՝ ձգտելով պահպանել Եվրասիական տնտեսական միությունից ստացվող օգուտները:
    📣 «Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հայաստանի ժողովուրդն է, այլ ոչ թե հայաստանյան որևէ պետավորավոր», — եզրափակել է նա:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Այսօր ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոն…

    🇦🇲Այսօր ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք
    ‼️ՊՆ–ից հայտնում են, որ դա կատարվում է մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք