Category: Առաջին Զանգ

  • Այս սրբություններից բխող ուժը պայքարելու, ճշմարիտ ճանապարհին հաստատուն քայլելու …

    ‼️Այս սրբություններից բխող ուժը պայքարելու, ճշմարիտ ճանապարհին հաստատուն քայլելու ուժ է տալիս մեզ. Եսայի քահանա Արթենյանը` Աստվածամուխ սուրբ գեղարդը դուրս բերելու մասին
    ☄️Նրա խոսքով` հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների պատգամը դարերի խորքից միշտ մեզ առաջնորդում է լինել հավատարիմ Ավետարանի պատգամներին, Քրիստոսի լույսին։

    «Հայ ժողովուրդն իր դարում բազմաթիվ փորձություններ է ապրել, սակայն դրանք հաղթահարել է Աստծո օգնությամբ և իր պատգամների շնորհիվ»,– լրագրողների հետ զրույցում հավելեց հոգևորականը։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Քննարկվել է Հայաստան-ԵՄ օրակարգը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբի…

    🇦🇲🇪🇺 Քննարկվել է Հայաստան-ԵՄ օրակարգը
    🔴 ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ԵՄ ներկայացուցիչ Օլոֆ Սկուգը քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործընկերության և համագործակցության դինամիկ խորացումը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Կիևն ամբողջ գիշեր ենթարկվել է զանգվածային օդային հարձակման «Կիևի արևմտյան մասը…

    🇺🇦💥🇷🇺 Կիևն ամբողջ գիշեր ենթարկվել է զանգվածային օդային հարձակման
    🗣️ «Կիևի արևմտյան մասը հոսանքազրկված է։ Հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ամբողջ գիշեր հարվածել են քաղաքի էլեկտրակայաններին», — հայտնել է Կիևի քաղաքապետ Կլիչկոն։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Շատերի համար զարմանալի էր, թե ինչպես ստացվեց, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (ավազա…

    Շատերի համար զարմանալի էր, թե ինչպես ստացվեց, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (ավազանի անունը Արման), ով մի քանի ամիս առաջ արցունք աչքերին դատապարտում էր Վեհափառի դեմ հարձակումները, այսօր միացել է Նիկոլ Փաշինյանին։ 🤔
    Պատճառը, ինչպես սպասելի էր, իր անձնական կյանքին էր առնչվում։ Պարզվում է՝ եպիսկոպոս Սարոյանը սեռական կապի մեջ է եղել իր ենթակայության տակ գտնվող մի հոգևորականի կնոջ հետ։ 💔 Ամուսինը դրա մասին իմացել է, զանգել է Սարոյանին և ձայնագրել այդ խոսակցությունը։ 📞🎙
    Ինչպես տեսնում եք այս ձայնագրությունից՝ Սարոյանը զղջում է իր արածի համար և դա բացատրում է նրանով, որ ինքը ընտանիք չունի և չի հասկանում դրա արժեքը։ 😔
    Ահա այս որակի մարդիկ են Նիկոլ Փաշինյանի դաշնակիցները։ Կեղտի մեջ թաթախված մարդիկ փորձում են իբր նորոգել եկեղեցին։ 🕍🧼
    Ձայնագրությունը վերցված է լրագրող Վահեի էջից։ 📌

  • Մոտենում են «Զելենսկու տներին» Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կիևում…

    🇺🇦 Մոտենում են «Զելենսկու տներին» 🔴 Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կիևում կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունները խուզարկություններ են անցկացնում նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի տանը։ 🔴 Խուզարկությունները տեղի են ունենում կառավարական…

  • Ադրբեջանի կողմից ձերբակալված հայազգի Կարեն Ավանեսյանի դեմ քրեական գործն ուղարկվ…

    ☄️Ադրբեջանի կողմից ձերբակալված հայազգի Կարեն Ավանեսյանի դեմ քրեական գործն ուղարկվել է դատարան
    ‼️Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ 1967 թվականին ծնված Կարեն Ավանեսյանը, իբր, «ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր. նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մայր Աթոռը հայտարարություն է տարածելՆոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, …

    ☄️Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
    ‼️Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով։
    💥Այնուամենայնիվ ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ ունեցան նոյեմբերի 27-ին ինը եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։
    🔴Հանձնախումբը, ըստ էության, որևէ նիստ չի գումարել և անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։
    💥Նշվեց նաև, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել Քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ և լիարժեք չէ և չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով և չէր կարող ընդունելի նկատվել Հայոց Հովվապետի կողմից։
    ‼️Տեղեկացվեց նաև, որ նոյեմբերի 24-ին հանձախմբի ատենապետ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանը, հաշվի առնելով առկա հանձնախմբի արդյունավետ աշխատելու դժվարությունները, գրություն է ուղղել Վեհափառ Հայրապետին՝ առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են և համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները։

    Այսու, ակնհայտ է, որ հայտարարության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը՝ անթույլատրելի։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայաստանը և ԵՄ-ն մտադիր են համատեղ լուծել ճգնաժամերը «ՀՀ-ի և Եվրոպական Միությ…

    🇦🇲🇪🇺 Հայաստանը և ԵՄ-ն մտադիր են համատեղ լուծել ճգնաժամերը ✍️ «ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացման նախագիծն այսօր քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի…

  • Վաշինգտոնը Մոսկվային է փոխանցել Ժնևում ամերիկյան և ուկրաինական խորհրդակցությունն…

    🇺🇸🇷🇺Վաշինգտոնը Մոսկվային է փոխանցել Ժնևում ամերիկյան և ուկրաինական խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցված խաղաղության ծրագրի պարամետրերը
    ☄️Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ հաջորդ շաբաթ քննարկում կլինի Մոսկվայում:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք