Category: Առաջին Զանգ

  • Շատերի համար զարմանալի էր, թե ինչպես ստացվեց, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (ավազա…

    Շատերի համար զարմանալի էր, թե ինչպես ստացվեց, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (ավազանի անունը Արման), ով մի քանի ամիս առաջ արցունք աչքերին դատապարտում էր Վեհափառի դեմ հարձակումները, այսօր միացել է Նիկոլ Փաշինյանին։ 🤔
    Պատճառը, ինչպես սպասելի էր, իր անձնական կյանքին էր առնչվում։ Պարզվում է՝ եպիսկոպոս Սարոյանը սեռական կապի մեջ է եղել իր ենթակայության տակ գտնվող մի հոգևորականի կնոջ հետ։ 💔 Ամուսինը դրա մասին իմացել է, զանգել է Սարոյանին և ձայնագրել այդ խոսակցությունը։ 📞🎙
    Ինչպես տեսնում եք այս ձայնագրությունից՝ Սարոյանը զղջում է իր արածի համար և դա բացատրում է նրանով, որ ինքը ընտանիք չունի և չի հասկանում դրա արժեքը։ 😔
    Ահա այս որակի մարդիկ են Նիկոլ Փաշինյանի դաշնակիցները։ Կեղտի մեջ թաթախված մարդիկ փորձում են իբր նորոգել եկեղեցին։ 🕍🧼
    Ձայնագրությունը վերցված է լրագրող Վահեի էջից։ 📌

  • Մոտենում են «Զելենսկու տներին» Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կիևում…

    🇺🇦 Մոտենում են «Զելենսկու տներին» 🔴 Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կիևում կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունները խուզարկություններ են անցկացնում նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի տանը։ 🔴 Խուզարկությունները տեղի են ունենում կառավարական…

  • Ադրբեջանի կողմից ձերբակալված հայազգի Կարեն Ավանեսյանի դեմ քրեական գործն ուղարկվ…

    ☄️Ադրբեջանի կողմից ձերբակալված հայազգի Կարեն Ավանեսյանի դեմ քրեական գործն ուղարկվել է դատարան
    ‼️Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ 1967 թվականին ծնված Կարեն Ավանեսյանը, իբր, «ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր. նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մայր Աթոռը հայտարարություն է տարածելՆոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, …

    ☄️Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
    ‼️Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով։
    💥Այնուամենայնիվ ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ ունեցան նոյեմբերի 27-ին ինը եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։
    🔴Հանձնախումբը, ըստ էության, որևէ նիստ չի գումարել և անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։
    💥Նշվեց նաև, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել Քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ և լիարժեք չէ և չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով և չէր կարող ընդունելի նկատվել Հայոց Հովվապետի կողմից։
    ‼️Տեղեկացվեց նաև, որ նոյեմբերի 24-ին հանձախմբի ատենապետ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանը, հաշվի առնելով առկա հանձնախմբի արդյունավետ աշխատելու դժվարությունները, գրություն է ուղղել Վեհափառ Հայրապետին՝ առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են և համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները։

    Այսու, ակնհայտ է, որ հայտարարության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը՝ անթույլատրելի։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայաստանը և ԵՄ-ն մտադիր են համատեղ լուծել ճգնաժամերը «ՀՀ-ի և Եվրոպական Միությ…

    🇦🇲🇪🇺 Հայաստանը և ԵՄ-ն մտադիր են համատեղ լուծել ճգնաժամերը ✍️ «ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացման նախագիծն այսօր քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի…

  • Վաշինգտոնը Մոսկվային է փոխանցել Ժնևում ամերիկյան և ուկրաինական խորհրդակցությունն…

    🇺🇸🇷🇺Վաշինգտոնը Մոսկվային է փոխանցել Ժնևում ամերիկյան և ուկրաինական խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցված խաղաղության ծրագրի պարամետրերը
    ☄️Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ հաջորդ շաբաթ քննարկում կլինի Մոսկվայում:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իրավիճակն ինքնին անհեթեթ է քանի որ Նիկոլի հետ «եկեղեցու մաքրության» համար պայքա…

    🍿 Իրավիճակն ինքնին անհեթեթ է քանի որ Նիկոլի հետ «եկեղեցու մաքրության» համար պայքարում են այսպիսի հոգևորականներ, որոնք իրենք էլ երեխաներ ունեն։ Օրինակ՝ սա Արգիշտի Քյարամյանի հայրն է։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Ռուսաստանը պատրաստում է պատասխան միջոցառումների փաթեթ՝ ի պատասխան իր ակտիվների…

    🇷🇺🆚🇪🇺 «Ռուսաստանը պատրաստում է պատասխան միջոցառումների փաթեթ՝ ի պատասխան իր ակտիվների առգրավման». Le Figaro
    📰 «Le Figaro» օրաթերթը գրում է. «Ղրղզստանում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ապագա համաձայնագրերի համար։
    🔴 Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստում է պատասխան միջոցառումների փաթեթ՝ ի պատասխան Եվրոպայում ռուսական ակտիվների հնարավոր առգրավման։ Պուտինը զգուշացրել է, որ ռուսական ակտիվները առգրավելու ցանկացած փորձ կհամարվի «գույքի ու սեփականության գողություն» և բացասական ազդեցություն կունենա համաշխարհային ֆինանսական համակարգի վրա»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք