Category: Առաջին Զանգ

  • Իշխանությունները չեն թաքցնում, որ ՀԷՑ-ն ու Եկեղեցին իրենց հետաքրքրում են միայն …

    🗳️⚡️ Իշխանությունները չեն թաքցնում, որ ՀԷՑ-ն ու Եկեղեցին իրենց հետաքրքրում են միայն նախընտրական «տրամաբանության» մեջ
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր կռիվը ներքին դաշտում է. նրանք պատերազմում են ոչ միայն ընդդիմադիրների ու ընդդիմախոսների, այլև ամեն մի ազգայինի դեմ՝ այդ ճանապարհին կիրառելով նաև «իրավապահ» գործիքակազմը:
    🔴 Սակայն, ի թիվս գլոբալ խնդիրների, այդ թվում, ինչպես շատերն են բարձրաձայնում, Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների կատարման, հիմա արդեն իշխանությունները չեն էլ թաքցնում, որ թե՛ ՀԷՑ-ը խլելու գործընթացը, թե՛ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմն ունեն նաև նախընտրական «տրամաբանություն»: Բուն քպականներն, իհարկե, դեռևս խուսափում են «ճակատային» խոսել այդ մասին, սակայն նրանց սատելիտները, որոնք երբեմն «քպականներից ավելի քպական» են, սկսել են այդ մասին բարձրաձայն արտահայտվել: Մասնավորաբար, նրանք ցնծում են, թե ընդդիմադիրներից վերցվում է երկու մեծ «ադմինիստրատիվ լծակ». խոսքը Հայաստանի էլեկտրական ցանցերի ու Հայ առաքելական եկեղեցու մասին է:
    🔴 Դժվար է ասել՝ սա իշխանությունների ձգտումների ակամա բացահայտում է, թե իշխանություններն են իրենց սատելիտների միջոցով «բաց խաղում», սակայն փաստը մնում է փաստ, որ օրվա իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ ՀԷՑ-ի ճակատագիրը, ո՛չ Հայաստանի կրելիք հետագա վնասները, ո՛չ Եկեղեցին, ավելին՝ իրենք դրանք դիտարկում են միայն որպես «նախընտրական ռեսուրս»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • 1 մլրդ դրամի պայմանագրեր՝ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Ղազարյանի ընկերության հ…

    🤑🐷 1 մլրդ դրամի պայմանագրեր՝ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Ղազարյանի ընկերության հետ. «Հետք»
    🔴 Արտաշատ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանին պատկանող ընկերությունը՝ «Գլոբուս շին» ՍՊԸ-ն, հաղթում է նույն համայնքի հայտարարած գնման մրցույթներում և մոտ 1 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
    🔴 Կարեն Ղազարյանն Արտաշատ համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին կայացած Արտաշատի ավագանու հերթական ընտրություններին «Օրենք և արդարություն» կուսակցության ընտրացուցակով։ Այս կուսակցությունը հիմնադրվել է Արտաշատի ավագանու ընտրություններից մեկուկես ամիս առաջ և հիմնադիր-նախագահն էլ Կարեն Ղազարյանն է։ 2021-ի ընտրություններին նրա գլխավորած կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել ստանալով ընտրողների ձայների 28%-ը։ Արտաշատ համայնքի ավագանու 2021թ․ ընտրություններում հաղթող է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և Արտաշատ համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ-ական Կառլեն Մկրտչյանը։ «Օրենք և արդարություն» կուսակցությունը հիմնադրումից հետո մասնակցել է միայն Արտաշատ համայնքի ավագանու ընտրություններին։
    🔴 Ավագանու ընտրություններում հաղթած մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարը նաև ձեռնարկատիրությամբ է զբաղվում, ունի մի քանի ընկերություն, որոնցից մեկը՝ «Գլոբուս շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, մասնակցում է Արտաշատ համայնքի գնումներին։ Ղազարյանն այս ընկերության 100% փայատերն է դարձել 2024 թվականի մայիսի 3-ին, և մինչ օրս Արտաշատ համայնքի հայտարարած երեք գնումներում հաղթող է ճանաչվել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • #worthless Պետրոսը վերջին օրերին շատ է խոսում։ Երբ նա խոնարհվում էր Սերժի առաջ,…

    🍷 #worthless
    🍿 Պետրոսը վերջին օրերին շատ է խոսում։ Երբ նա խոնարհվում էր Սերժի առաջ, նրա բերանը փակ էր։ Ի՞նչ անպետք կյանք պետք է ապրի մարդը, որ Սերժն էլ, Նիկոլն էլ իրեն շահագործեն։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականու…

    🇹🇷🇺🇦 «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»․ Էրդողան
    📣 Ուկրաինան Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը:
    🗣️ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,-նշել է նա։
    🍿 Հիանալի առիթ է, որ ռուսները ևս մեկ անգամ փրկեն Էրդողանին ռազմական հեղաշրջումից… Մարդը, ինչպես տեսնում եք, կարողանում է երախտապարտ լինել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Կարող էիք գոնե Նարեկի կնոջ համար այլ ֆիլտր ընտրել: Սերժ Ազատովիչ, այլևս չե՞ք թա…

    😂😄 Կարող էիք գոնե Նարեկի կնոջ համար այլ ֆիլտր ընտրել: Սերժ Ազատովիչ, այլևս չե՞ք թաքցնում ձեր աշխարհաքաղաքական արմատները։
    #ՍերժաՆիկոլականԿլան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սամվել Կարապետյանը ՔԿՀ–ից կոչ է անում չհուսահատվել. շարունակում ենք պայքարը ու գ…

    ☄️Սամվել Կարապետյանը ՔԿՀ–ից կոչ է անում չհուսահատվել. շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով

    «Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով՝ գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի, երկրի արժանապատվությունը չե՛ս վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չե՛ս լավացնի, պետության խնդիրները չե՛ս լուծի»,–ասել է նա կալանավայրից ուղարկված նամակում։

    ‼️Մենք հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը՝ հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաև հիմա, չկասկածե՛ք։ Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության համար։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու…

    🇦🇲ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները
    ‼️Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական IN Group ընկերության արտադրամասում Արփինե Սարգսյանը քննարկվել է նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին և դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր։
    ☄️Նա կարևորել է նորարարական լուծումների ներդրումը և ընդգծել, որ այն էական դեր ունի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ահա թե ինչու մենք երբեք չենք հրապարակում այս մարդու հայտարարությունները Նա այ…

    Ահա թե ինչու մենք երբեք չենք հրապարակում այս մարդու հայտարարությունները ➡️ Նա այն նույն թիմից է, որը հանձնեց Արցախը և մեղադրեց արցախցիներին Լեռնային Ղարաբաղի անկման համար։ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Ես կաշառքից էնքան հեռու եմ, մենք կոտրող ենք, կոտրվող չենք». Վարդան Ղուկասյան Ա…

    ⚡️ «Ես կաշառքից էնքան հեռու եմ, մենք կոտրող ենք, կոտրվող չենք». Վարդան Ղուկասյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք